Բյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում մանրէներ են հայտնաբերվելՖրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառովՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնումՊՆ բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավորՓյունիկը վտանգավոր թիմ է, մեզ բարդ հանդիպում է սպասվում. Դեբրեցենի գլխավոր մարզիչՀՀ-ում Էբոլայի ներմուծման և տարածման ռիսկը գնահատվում է ցածրԹրամփը հարկեր է սահմանել 60 երկրի նկատմամբ․ որ երկրներն են ներառված2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամովՉեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա ԱյվազյանԻ՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով. FIPՀունաստանի և Կիպրոսի ինտենսիվ զինումը դիտարկվում է որպես Թուրքիայի միջերկրածովյան նկրտումները զսպելու ակնառու հանգամանք. Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում«Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկներըԿասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունըՈւկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնիԱրեւմտյան երկրներում Գագիկ Ծառուկյանի պես մարդկանց մասին ֆիլմեր են նկարում. Գալստյան (տեսանյութ)Եթե մենք այդ հույսն էլ մեր մեջ մեռցնենք՝ ուրեմը վաղը առավոտյան Հայաստանում ապրելը շատ դժվար է լինելու. Լուիզա ՍարգսյանԶելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրության և համընդհանուր զորահավաՈրտեղի՞ց պետք է վերցնեն դիմորդները միասնական քննությունների արդյունքների վկայագրերըՈստիկանները Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերելԻրանը հարվածում է Իրաքում գտնվող ամերիկյան ուժերին«TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. ՎերլուծաբանՌուսական բանակը հրթիռակոծում է ԿիևըՄոտ օրերս վարչակազմը մեծ ոգևորությամբ կհայտնի ձեզ, որ այսուհետ Եվրոպական շուկան բաց է հայկական կաթնամթերքի համար. ԴանիելյանՎիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամՔննարկվել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր«Մեր թշնամիների բերանում լեզու ենք դնում»․ Ներսիկ ԻսպիրյանՖրանսիան ԵՄ-ից օգնություն է խնդրել լայնածավալ անտառային հրդեհների դեմ պայքարումՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտըԱփնագյուղի լցակայանը 1,1 մլն դրամով տուգանվել է թերլիցքավորման համարԾառուկյանին գետնին գցեցեին մի փոքր զանգվածի ցույց տալու համար. փաստաբան (տեսանյութ)
Սևանի հանգստյան գոտու տարածքում, վրանի մեջ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին
Գագոն մարզիկների համար ամեն ինչ արել ա՝ բժիշկ, սնունդ և այլն, բայց էսօր բոլորը լուռ են. Հակոբկոխյան (տեսանյութ)Ես 2018 թիվ եմ տեսել` ոնց են Սերժ Սարգսյանին ուրանում. Գագիկ Ծառուկյանին էլ կուրանային. Շարմազանով (տեսանյութ)Այսօր գլխավոր խնդիրը իշխանափոխության իրականացումն է. Տիգրան ԱբրահամյանԱպրում ենք դասական հետապնդման դարաշարջանում. Արման Աբովյան Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 23 հասցեի մոտակայքում ավտոմեքենա այվելՀայաստանը վերածվել է մի մեծ կոնցլագերի՝ համակենտրոնացման ճամբարի․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Քաղաքացիներն iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «ՃՈ»-ի անունից․ ՆԳՆՎաշինգտոնում հիդրօդանավ է վթարի ենթարկվել. կան վիրավորներ«Վաղը խաղողը ոնց են մթերելու, կուլակաթափ են անո՞ւմ, բոլշևիզմ ա՞»․ Գառնիկ ԴանիելյանРоссельхознадзор-ն արգելել է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
Ծառուկյանին Քննչական բերելու ժամանակ հավաքվածները վանկարկում էին «Ազատություն» (տեսանյութ)
Օհանով փողոցում «Ford Fusion»-ում հրդեհ է բռնկվել․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)Այսօր Հայաստանի առջև կանգնած են երեք փոխկապակցված ռազմավարական ճգնաժամեր՝ ներքին կայունության, տարածաշրջանային անվտանգության և համաշխարհային կարգի ճգնաժամը. Արա ԱյվազյանՄԻՊ-ն ամփոփել է Սյունիքի մարզին վերաբերելի` մարդու իրավունքներին առնչվող հավաքագրված խնդիրները, քննարկել դրանց լուծման առաջարկներըՈւկրաինայում հակամարտությունը կավարտվի, եթե Արևմուտքը զիջումների գնա Ռուսաստանին․ Իլոն ՄասկԻՀՊԿ-ն շարունակում է հարվածներ հասցնել ԱՄՆ ռազմաբազաներին

Կոչ ենք անում միջազգային հանրությանն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին՝ կանխել հումանիտար աղետն ու Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականությունն Արցախում․ Հայաստանի և Արցախի ՀԿ-ներ

44-օրյա պատերազմի արհավիրքից հետո, երբ մեր ժողովուրդն ունի հազարավոր զոհեր, կորուսյալ հայրենիք, մշակութային ցեղասպանության ենթարկվող հայկական վանքեր, եկեղեցիներ ու գերեզմանատներ, Արցախի Հանրապետությունն այսօր կանգնած է նոր հումանիտար աղետի առջև, նշված է Արցախում և Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների` միջազգային կառույցներին ուղղված կոչ-հայտարարությամբ մեջ։

«Պատերազմի ավարտից ու 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության ընդունումից գրեթե մեկ ու կես տարի անց Ադրբեջանը շարունակում է արցախցիների նկատմամբ տարբեր մեթոդներով իրականացնել էթնիկ զտման իր քաղաքականությունը: Աշխարհաքաղաքական լարվածության և միջազգային հանրության ուշադրությունն ուկրաինական ճգնաժամով շեղված լինելու պայմաններում պաշտոնական Բաքուն կտրուկ ակտիվացրել է լարվածությունը և ճնշումներն ամբողջ Արցախի Հանրապետության և հատկապես սահմանային գոտու բնակավայրերի վրա:

Ս․թ․ մարտի 8-ից Արցախի ողջ բնակչությունը զրկված է հանրապետություն մտնող բնական գազից: Ադրբեջանական կողմը շարունակաբար խոչընդոտում է գազատարի վերանորոգման աշխատանքներին: Արդյունքում հանրապետության կենսապահովման օբյեկտները՝ հիվանդանոցները, ծննդատները, հացի արտադրամասերը, կրթական և մշակութային հաստատությունները, զրկված են ջեռուցումից: Գազի խափանման պատճառով 20 000 երեխա զրկված է դպրոց հաճախելու հնարավորությունից։ Հանրապետությունում մեքենաների 70 % -ից ավելին, ինչպես նաև կոմունալ ծառայությունների ողջ ավտոպարկն աշխատում է գազով, հետևաբար, արցախցիներին սպառնացող տրանսպորտային ճգնաժամը ևս հեռու չէ։

Այս ամենն ադրբեջանական կողմից էլեկտրաէներգիայի և կապի միջոցների շարունակական խաթարման հետ միասին ստեղծում է անտանելի պայմաններ բնականոն կյանքի համար: Ադրբեջանական կողմը սպառնում է նաև Արցախի բնակչության ֆիզիկական գոյությանը․ մասնավորապես, միջին և խոշոր տրամաչափի զենքերով կրակում է հայկական գյուղերի ուղղությամբ: Մարտ ամսին ականանետային կրակի թիրախ են դարձել Արցախի Կարմիր Շուկա, Խրամորթ և Խնապատ գյուղերը: Արդյունքում արցախյան կողմն ունի վիրավոր, ինչպես նաև թիրախավորված կրթական հաստատություն:

Կրակոցները, հումանիտար աղետ ստեղծելուն ուղղված միջոցներն ադրբեջանական կողմից ուղեկցվում են Արցախի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ ակնհայտ հոգեբանական ճնշման մեթոդներով: Արցախի սահմանամերձ գյուղերում ադրբեջանական կողմը բարձրախոսներով ու հայերեն լեզվով հայ բնակչությանը տարածքը լքելու սպառնալից կոչեր է տարածում: ​Վերոնշյալ հանցավոր արարքները՝ զուգորդված Արցախի օկուպացված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության վերացման և խեղաթյուրման գործողություններով, տեղավորվում են պաշտոնական Բաքվի հետևողական, բացահայտ հայատյաց քաղաքականության տրամաբանության մեջ, որի վերջնանպատակն Արցախից էթնիկ հայ բնակչության բնաջնջումը կամ դուրսմղումն է:

Ադրբեջանի այս ցեղասպան գործողությունները տեղի են ունենում միջազգային հանրության աչքի առաջ և չեն արժանանում համապատասխան արձագանքի: Կոչ ենք անում ողջ միջազգային հանրությանն՝ ընդհանրապես ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին՝ մասնավորապես, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու վերահաս հումանիտար աղետն ու հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականությունն Արցախում»,- գրված է հայտարարության մեջ:

Նախաձեռնությանը միացել են «Դիզակ ԱՐՏ», «Արցախի փախստականների միություն», «Հանուն Հադրութի», «Վերադարձ դեպի Դիզակ», «Հադրութի դեօկուպացիա», «Վերադարձ դեպի Քաշաթաղ», «Վերադարձ դեպի Քարվաճառ», «Քաղաքացիական հաբ», «Հարմոնիա», «Թրանսփերենսի Ինթերնեյշընըլ Հայաստան», «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն», «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն», «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների», «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Շուշի հայրենակցական միություն», «Շուշիից բռնագաղթած հայ ազգաբնակչություն», «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար», «Կռունկ», «Շուշիի դեօկուպացիա» հասարակական կազմակերպությունները։

Հայտարարությունը բաց է միանալու համար: