Ես հարգում եմ. Կադիրովը՝ Իլոն Մասկի մասին
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ասել է, որ հարգում է «SpaceX»-ի և «Tesla»-ի հիմնադիր Իլոն Մասկին՝ որպես իրավիճակի սեփական տեսլականով և անսասան կամքով մարդ։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:
Նախկինում Մասկը հրաժարվել էր արգելափակել ռուսական լրատվամիջոցները «Starlink» ցանցում։ Քադիրովը գովել է գործարարին այս որոշման համար։
«Ես անկեղծորեն գնահատում եմ մարդկանց՝ իրավիճակի իրենց տեսլականով և անսասան կամքով։ Շնորհակալություն նրան սրա համար։ Ես հարգում եմ բնավորությունը և երկակի ստանդարտների բացակայությունը»,- գրել է Կադիրովը Telegram-ի իր ալիքում։