Իլոն Մասկը պատասխանել է Ռամզան Կադիրովին
Այն բանից հետո, երբ SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մարտահրավեր նետեց Ուկրաինայի համար մենամարտի, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը պաշտպանեց Կրեմլի ղեկավարին։
Telegram-ում իր գրառման մեջ Կադիրովը Մասկին առաջարկել է հատուկ դասընթացներ անցնել Չեչնիայում՝ Պուտինի հետ հանդիպմանը պատրաստվելու համար։
Ի պատասխան՝ Մասկն ասել է, որ դա իրեն չափազանց մեծ առավելություն կտա Պուտինի նկատմամբ և առաջարկել է օգտագործել միայն մեկ ձեռքը։
«Շնորհակալ եմ առաջարկի համար, բայց նման հիանալի մարզումը ինձ չափազանց մեծ առավելություն կտա: Եթե Պուտինը վախենում է կռվելուց, ես պատրաստ եմ օգտագործել միայն իմ ձախ ձեռքը, իսկ ես նույնիսկ ձախլիկ չեմ»,- ասել է Մասկը Կադիրովին։