Ուկրաինայում սպանվել է ռուսական բանակի հերթական գեներալը
Համացանցում հայտնվել է Ուկրաինայի տարածքում Ազովի գնդի կողմից ռազմական գործողությունների ընթացքում սպանված ռուսական բանակի գեներալ-մայորի անունն ու լուսանկարը, գրում է Ukraine Operatively–ն։
Նշվում է, որ սպանվածը ռուսական «էլիտար» 150-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատարն էր։
Նրա անունը Օլեգ Միտյաև է։