Իլոն Մասկի Starlink գերարագ ինտերնետ կայանների նոր խմբաքանակը ժամանել է Ուկրաինա
Ամերիկացի ձեռներեց և միլիարդատեր Իլոն Մասկի Starlink գերարագ ինտերնետ կայանների նոր խմբաքանակը ժամանել է Ուկրաինա։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի թվային փոխակերպումների նախարար Միխայիլ Ֆեդորովը։
«Starlink-ի ևս մեկ խմբաքանակ Ուկրաինայում է։ Տեխնոլոգիաներն այսօր օգնում են ուկրաինացիներին, օգնում են, որ բարին հաղթի չարիքը։ Ապագան Ուկրաինայինն է։ Շնորհակալություն Իլոն: Շնորհակալություն, Լեհաստան,- գրել է Ֆեդորովը Telegram-ի իր ալիքում։
Փետրվարի 28-ին Իլոն Մասկն Ուկրաինա է ուղարկել արբանյակային ինտերնետ համակարգերի՝ Starlink սարքավորումների առաջին խմբաքանակը։ Starlink կայանների երկրորդ խմբաքանակը ժամանել է մարտի 9-ին: