Իրանում կրակի տոնակատարության ժամանակ 13 մարդ է զոհվել
Իրանում առնվազն 13 մարդ է զոհվել Չահարշանբե-Սուրի ավանդական կրակի փառատոնի ժամանակ։ Այս մասին հայտնել է Իրանի արտակարգ իրավիճակների կազմակերպության ղեկավար Ջաֆար Միադֆարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ այրվածքներ է ստացել 814 մարդ։
Հրդեհի տոնը նշվում է Նովրուզին նախորդող չորեքշաբթի գիշերը։ Այս օրը իրանցիները խարույկներ են վառում և ցատկում դրանց վրայով։