ԱՄՆ-ն կարծում է, որ Չինաստանը կօգնի Ռուսաստանին
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը որոշել է տնտեսական օգնություն ուղարկել Ռուսաստանին՝ չնայած ԱՄՆ-ի սպառնալիքներին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն' հղում տալով The Guardian-ին։
ԱՄՆ-ում հրապարակման աղբյուրները պնդում են, որ Չինաստանը Հռոմում չինական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպումից հետո որոշել է Ռուսաստանի կողմն անցնել Արևմուտքի հետ տնտեսական հակամարտությունում։
«Կարևոր է նախ ստիպել Չինաստանին վերանայել իր դիրքորոշումը (ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ): Մենք նման վերագնահատման նշաններ չենք տեսնում։ Նրանք արդեն որոշել են, որ տնտեսական և ֆինանսական աջակցություն կցուցաբերեն (Ռուսաստանին), և այդ մասին խոսեցին (հանդիպման ժամանակ)»,- ասել է ամերիկյան պատվիրակության հետ կապ ունեցող աղբյուրը։