Կենսաթոշակների և նպաստների վճարման համար լրացուցիչ 113 մլն դոլար է հատկացվելՍիրիան պատրաստվում է 20 հազարանոց զորք ուղարկել Եմեն՝ հութիների դեմ պատերազմելու համարԿառավարությունը բյուջեից հերթական 1 մլրդ 153 մլն դրամը հատկացրեց համյանքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերինԵրեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում լրացուցիչ 500 մլն դրամ կհատկացվիՀայաստանում պաշտոնյաների պարգևավճարների չափը կարող է փոխվել վարչապետի որոշման հիման վրաԴատախազությունը պահանջում է Երևանի Աբովյան 8/1 հասցեի անշարժ գույքն ազատել ՓԲ ընկերության ապօրինի տիրապետումիցՊակիստանյան ուժերը ավիահարվածներ են հասցնում Եմենի հութիներինԴպրոցների կառուցման համար պետությունը լրացուցիչ 1.3 մլրդ դրամ է հատկացրելՀիշեցում․ ակտիվացնելով էլեկտրոնային ծանուցումը՝ վարորդները կարող են օգտվել 20 տոկոս բոնուսային նվազեցումիցԴատախազությունը պահանջում է բռնագանձել Տիգրան Մեծի 16 հասցեում գտնվող անշարժ գույքըՊԵԿ-ը բացահայտել է հանքարդյունահանման ապօրինի դեպք (տեսանյութ)
Գորիսում ՀՀ–ի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցեր
Դատախազական ներգործության արդյունքում՝ «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի 40,000 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըԱջափնյակում «ավտոմատով» կրшկողին 8 ամիս անց հայտնաբերեցինԶելենսկին պատասխանել է Ռուբիոյին․ Կապեք Ռուսաստանի բերանը
Դատարանը կալանավորել է Կոտայքում պարեկների վրա ինքնաձիգով կրակnցներ արձակած ու փախուստի դիմած անձանց
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքմենստան հարաբերությունների օրակարգին առնչվող տարբեր հարցերի շուրջ Կոնգրեսի 100 անդամներ կոչ են անում Ռուբիոյին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունըԶովունիում բախվել են «Opel»-ը և «Kia»-ն. վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա վիրավորԼեհաստանում հարձակվել են դպրոցի վրա․ կա զոհ և վիրավորներ51 մարմնի արտաշիրիմում պետք է արվի. Անհետ կործաների հարազատների խնդրանքըԻրանի հետ հնարավոր համաձայնագիրն ամբողջությամբ չի համապատասխանում իմ ակնկալիքներին. Դոնալդ ԹրամփՄիակ հանցագործը, ում անմեղության կանխավարկածը սրբորեն պահվել է անձամբ Նիկոլի գլխավորությամբ՝ Շաքի գյուղում հայի տուն մտած ադրբեջանցի հրոսակն է․ Տեր-ՆակալյանՌուսաստանը անտեսեց 44-օրյա պատերազմի դասերը. քաղաքագետ Տարաս ԿուզիոՌոսպոտրեբնադզորը հերքել է Իրկուտսկում ժանտախտով վարակման նոր դեպքըՓաշինյանի որոշմամբ, Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով, հանձնաժողով է ստեղծվելՎարդաձորի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
Դատախազությունը պահանջում է բռնագանձել «Ռոսիա» կինոթատրոնի նախկին շենքը
Կասեցվել է «Ֆասթ Սոլյուշն Քոմփանի» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունըՕկուպացված Շուշի քաղաք է ժամանել միջազգային ճանապարհորդներից կազմված խումբՀայաստանում տվյալների կենտրոնը կարող է օգտագործվել Ռուսաստանի և Իրանի դեմ. ՌԴ Անվտանգության խորհուրդՓաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին
Քրեական ոստիկանները ձերբակալել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդկանց
11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջ ձեռքին, ուսերին և մեջքին․ տղան տեղափոխվել է ԲԿՕրինապահ հարկ վճարողի համար թույլատրելի խախտումների շեմը կբարձրացվի մինչև 10 մլն դրամԴրա համար երեկ խորհրդարանում հունից դուրս եկավ Նիկոլ Փաշինյանը. Քաղաքական վերլուծաբանԼռել չի՛ կարելի. Արթուր Պապյանը՝ Արթուր Դանիելյանի ու Վահրամ Սահակյանի կալանավորման մասինԳեղարքունիքի Չկալովկա համայնքին կվերադարձվի 3,240 քմ մակերեսով 2 հողատարածքԿառավարությունն առաջարկում է Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելԵկեղեցին թող առաջարկ անի՝ ուզո՞ւմ են պահել կուսակրոնության ինսիտուտը՝ շատ լավ, չեն ուզում պահել՝ էլի շատ լավ․ Նիկոլ ՓաշինյանՄենք ադեկվատությունը չպետք է կորցնենք. Փաշինյանը սարսափած է երեկվա ԱԺ-ի քննարկումներիցԱդրբեջանցի զինվորն էլ է հանցագործ, Ռոբերտ Քոչարյանն էլ, Գագիկ Ծառուկյանն էլ, Սամվել Կարապետյանն էլ, Գագիկ Խաչատրյանն էլ. Փաշինյան«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանել է ուղևորի մատի վնասման և վարորդի փախուստի դիմելու մասին լուրերը
ՀՀ-ում տարկետում ստացած որոշ քաղաքացիների համար զորակոչի տարիքային շեմը կհասնի 32-ի
Անհետ կորած անձանց հարցով պատրաստ ենք համագործակցության, բայց Ադրբեջանում հարցն օգտագործում են քաղաքական նպատակներով․ ՓաշինյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ»Երևան-Սևան ավտոճանապարհին վթարից տուժածների առողջական վիճակը բավարար է․ նրանք դուրսգրման փուլում ենԱլեն Սիմոնյան, խոսելուց առաջ մտածեք նոր արտահայտեք ձեր մտքերը. Գոռ ՎարդանյանԱյսօր էլ է պատերшզմի օր, այսօր էլ ենք նահատшկներ տվել, ի՞նչ անենք. ՓաշինյանՄի շարք փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը
Հասարակություն

Հաշմանդամություն ունեցող անձանցով զբաղվող ՀԿ-ները՝ Արցախում հումանիտար ծանր իրավիճակի մասին. հայտարարություն

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող կազմակերպությունները հայտարարություն են տարածել Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Հայտարարությունում ասվում է.

«Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, որը հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների միություն է, իր վրդովմունքն է արտահայտում մարտի 8-ից Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակի վերաբերյալ։

Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մտնող գազատար խողովակաշարի վնասման հետևանքով Արցախի Հանրապետությունում դադարեցվել է գազամատակարարումը։ Գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ, ինչն ադրբեջանական իշխանության հայատյաց քաղաքականության պայմաններում անհնար է դարձնում ազգությամբ հայերի մուտքը նշված տարածքներ։

Գազամատակարարման խափանումը հանգեցրել է հարյուր հազարից ավելի անձանց մարդու իրավունքների զանգվածային խախտումների՝ անհամեմատ բացասական ազդեցություն ունելով հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքների վրա։

Գազամատակարարման բացակայությունը, սաստկացնելով հետպատերազմական և համավարակի հումանիտար դժվարությունները, խոչընդոտում է հաշմանդամություն ունեցող արցախցիների կրթության, առողջապահական և անկախ կյանքի իրավունքների իրականացմանը։ Մասնավորապես՝ գազի և մատչելի հանրային տրանսպորտի բացակայության պայմաններում բենզինի թանկացումը բերել է տաքսի ծառայությունների գնի բարձրացմանը, ինչը խոչընդոտում է հատկապես տեղաշարժման դժվարություններ ունեցող քաղաքացիների ազատ տեղաշարժը։ Վերականգնողական և խնամքի ծառայություններ մատուցող կազմակերպությունները ստիպված են գործել սահմանափակումներով՝ չկարողանալով ապահովել առողջության համար լրիվ անվտանգ միջավայր առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիների համար։ Նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների ոչ լիարժեք աշխատանքը կարող է խաթարել երեխաների ներառական կրթություն ստանալու իրավունքի իրացումը՝ հանգեցնելով հաշմանդամություն ունեցող երեխաների կրթությունից դուրս մնալուն։

Մենք խորապես մտահոգված ենք Արցախի Հանրապետությունում գտնվող բոլոր անձանց անվտանգությամբ և պաշտպանվածությամբ, ինչպես նաև այն հիմնավոր վախով, որն այժմ համակել է հասարակության յուրաքանչյուր անդամի առօրյան։

Մենք պահանջում ենք Ադրբեջանի Հանրապետությունից լսել արցախցիների հավաքական ձայնը, ձեռնարկել անհրաժեշտ բոլոր գործողությունները գազամատակարարման հրատապ վերականգնման, խաղաղ բնակչության ահաբեկման ու հայատյացության վրա հիմնված քաղաքականությունից հրաժարման և խաղաղ համակեցության նպատակով։ Վերստին կոչ ենք անում պահպանել և հարգել միջազգային իրավունքի սկզբունքները, ներառյալ քաղաքացիական բնակչության պաշտպանությանն առնչվող պատերազմի կանոնները, անհապաղ և անվերապահորեն դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները, ծանր ռազմական տեխնիկայի ցուցադրաբար տեղակայումը։

Հորդորում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությանը շարունակել Արցախում արտակարգ հումանիտար օգնության ծրագրերի իրականացումը՝ առաջնահերթ դարձնելով հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքների աջակցությունը, հաստատություններում գտնվող անձանց անկախ կյանքի իրավունքն ու անվտանգությունը։ Հորդորում ենք համագործակցել Հայաստանի և Արցախի հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների հետ՝ հումանիտար օգնության բոլոր ծրագրերն ավելի ներառական, հասցեական և մատչելի դարձնելու նպատակով։

Միջազգային կազմակերպություններից և դիվանագիտական ներկայացուցչություններից ակնկալում ենք հստակ կերպով դատապարտել Ադրբեջանի իշխանության կողմից ԱՀ քաղաքացիների մարդու իրավունքների զանգվածային խախտումները՝ միտումնավոր ստեղծված խոչընդոտները հնարավորինս չվերացնելու դեպքում սահմանելով տնտեսական և այլ արգելքներ ու սահմանափակումներ, առկա գործիքակազմերով ուսումնասիրել և արձագանքել հաշմանդամություն ունեցող երեխաների և չափահասների կարիքներին։ Առաջնահերթ ենք համարում Արցախում հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ստեղծված և ղեկավարվող կազմակերպությունների հզորացումը և աջակցությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության նպատակով։

ՌԴ խաղաղապահ առաքելությունից ակնկալում ենք կարճ ժամանակում բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերի համակարգմամբ հասնել Արցախում սոցիալական անվտանգության կենսական երաշխիքների, այդ թվում՝ գազամատակարարման վերականգնմանը։

Հումանիտար օգնություն ցուցաբերող կազմակերպություններին և անհատներին հորդորում ենք մեծացնել հաշմանդամություն ունեցող անձանց ուղղվող օգնությունը՝ միաժամանակ խթանելով նրանց և նրանց ընտանիքների զբաղվածությունը։ Հրատապ է Արցախի խնամքի տուն-ինտերնատին, հոգեբուժական կենտրոնին և երեխաներին խնամքի ծառայություններ տրամադրող կազմակերպություններին էլեկտրական ջեռուցման սարքերով ապահովումը։ Միաժամանակ հորդորում ենք չանել այնպիսի ներդրումներ, որոնք կարող են անորոշ ժամանակով երկարացնել հաշմանդամություն ունեցող անձանց մեկուսացումը խնամքի շուրջօրյա հաստատություններում, այլ աջակցել նրանց համայնքում ապրելու իրավունքին և համայնքահենք ծառայությունների զարգացմանը։

Ստորագրող կազմակերպություններ՝

«Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների կենտրոն

«Լիարժեք կյանք» ՀԿ

«Փրկություն» ՀԿ

«Սպիտակ բազե» հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանության ՀԿ

«Լռության ձայն» ՀԿ

«Հայկական ճամբար» ՀԿ

Կայուն զարգացման նախաձեռնությունների «Աստղացոլք» ՀԿ

«Հեշտ կյանք» բարեգործական ՀԿ

«Մենք կարող ենք» մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների, երեխաների և նրանց ընտանիքների շահերի պաշտպանության ՀԿ

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ