Լավրովը խոսել է Ռուսաստանի դաշնակիցների մասին
ՌԴ արտգործանախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ ԱՄՆ դեսպաններին հանձնարարված է հետ պահել Չինաստանի, Հնդկաստանի, Թուրքիայի և Եգիպտոսի երկրների ղեկավարությանը Ռուսաստանի հետ համագործակցությունից։
«Յուրաքանչյուր երկրում ԱՄՆ-ի յուրաքանչյուր դեսպան ունի ամենօրյա ցուցումներ՝ անընդհատ շրջել և վախեցնել ընդունող երկրի ղեկավարներին. «Ռուսաստանի հետ առևտուր մի՛ արեք։ Ռուսաստանից ոչինչ մի գնեք, մի վաճառեք Ռուսաստանին այն, ինչ նրան պետք է։ Հրաժարվեք ռուսական ներդրումներից, Ռուսաստանի հետ մի շփվեք։ Ոչ մի նախարարի, ոչ մի պատվիրակության չուղարկեք այնտեղ»։ Չեմ կատակում։ Ես դա գիտեմ, իմ ընկերներն են պատմում այդ մասին»,- ասել է Լավրովը։