Լավրովը բարձր է գնահատել Թուրքիայի վերաբերմունքը Ուկրաինայի հարցում
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվայի և Անկարայի մոտեցումներն Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ չեն համընկնում։ Այս մասին հայտնում է TACC-ը։
Նախարարի խոսքով՝ Ռուսաստանը, չնայած տարբեր տեսակետներին, գնահատում է Թուրքիայի մոտեցումը։
«Այսօր մեզ համար առանցքային թեման Ուկրաինայի իրավիճակն է և դրա շուտափույթ կարգավորման անհրաժեշտությունը։ Գաղտնիք չէ, որ մեր դիրքորոշումներն այս հարցում չեն համընկնում, բայց մենք մեծապես գնահատում և հարգում ենք դիրքորոշումը...»,- ընդգծել է Լավրովը։
Լավրովը բարձր է գնահատել Թուրքիայի դիրքորոշումը մարտի 16-ին թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցությունների բացման ժամանակ։