ԱՄՆ-ն կարող է Ուկրաինա տեղափոխել կամիկաձե անօդաչու սարքեր, որոնք տանկեր են ոչնչացնում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է տրամադրել գերժամանակակից Switchblade անօդաչու սարքերը, որոնք կարող են տանկեր ոչնչացնել` Ուկրաինա տեղափոխելու համար, հայտնում է NBC News-ը։
Անօդաչու թռչող սարքերի տեղափոխումը նախատեսվում է Ուկրաինային միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության փաթեթի շրջանակներում:
Դեռ որոշում չի կայացվել, սակայն Սպիտակ տունը քննարկում է այդ գաղափարը, հայտնել են Կոնգրեսի երկու աղբյուրներ: Սպասվում է, որ այսօր այդ գաղափարը կքննարկի նախագահ Ջո Բայդենը։