Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Շատ «ազնիվ» են դարձել...«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Արցախյան հիմնախնդրի հայանպաստ լուծումը միշտ էլ Հայաստանի կենսական շահերը շոշափող ամենակարևոր հարցերից մեկն է եղել։ Դրա արդյունքում է, որ մեր պետության կողմից կոնկրետ դրվել է Արցախի միջազգային իրավական ճանաչմանը հասնելու խնդիրը։ Իրավիճակն արմատապես փոխվեց միայն Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո։ Նույնիսկ նախքան պատերազմը Փաշինյանը խուսափում էր հստակ ընդգծել հայկական կողմի կարմիր գծերը, այն է՝ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումն ու Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակի առկայությունը։ Նա հիմնականում անորոշ ձևակերպումներով էր խոսում Արցախյան հիմնախնդրի մասին՝ չհստակեցնելով հայկական կողմի ակնկալիքների շրջանակը։

Իսկ շատ հաճախ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը փորձում էր ուղղակի պատասխանատվությունը գցել իր վրայից՝ հայտարարելով, թե Արցախի բնակչությունն իրեն մանդատ չի տվել հակամարտության շուրջ բանակցելու համար, բայց հետագայում պարզվեց, որ կոնկրետ փաթեթի շուրջ բանակցություններ են ընթանում։ Բացի դրանից, Փաշինյանի իշխանության կողմից Արցախի նկատմամբ անհարգալից վերաբերմունքն ակնհայտ էր, երբ Արցախյան հերոսամարտի նշանակությունը զրոյացվում էր, իսկ արցախահայության սուբյեկտայնությունը դրվում հարցականի տակ։

Դրա շրջանակներում էր, որ, օրինակ՝ միջոցառուներից մեկի ժամանակ մասնակիցների կողմից Արցախի նախագահն անվանվում էր «Արցախի մարզպետ», իսկ ընդհանրապես ՀՀ իշխանությունների կողմից որևէ արձագանք չէր հնչում Արցախի Հանրապետության իշխանությունների նկատմամբ իրենց հարգանքն ընդգծելու կապակցությամբ։ Փաշինյանի իշխանության սկզբնական փուլից սկսած, մի շարք լրատվամիջոցներ, ինչպես նաև հասարակության առավել գիտակից հատվածը, այդ թվում՝ քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները, պարբերաբար ահազանգ էին հնչեցնում, որ իշխանությունները փորձում են վերջնականապես ձեռք քաշել Արցախից, որ նրանց համար Արցախը բեռ է, որը խոչընդոտում է Հայաստանին «դուրս գալ շրջափակումից և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունների հաստատման արդյունքում զարգանալ»։

Բայց եթե նախքան պատերազմը շատերը թերահավատորեն էին ընդունում այս ահազանգերը, ապա այսօր ողջ հանրությունն ականատես է լինում, թե իշխանությունների դիմակն ինչպես է պատռվում, և ինչպես են նրանք բացահայտում իրենց իրական դեմքը։ Պարտությունից հետո Փաշինյանն ու իր թիմակիցները փոքր-փոքր դոզաներով փորձում են հանրային դաշտ նետել Արցախից հրաժարվելու մասին թեզերը՝ ձևավորելով այնպիսի քարոզչական ֆոն, որ հասարակությունն աստիճանաբար համակերպվի դրանց հետ։ Թեպետ հասարակության որոշակի շերտերի նրանք այդ «գաղափարներին» վարժեցրել են տարիներ շարունակ: Հիշում եք, չէ՞, հայտնի «սև հումորը» հողին վարժեցնելու մասին: Հիմա արդեն իշխանություններն ավելի բացահայտ են խոսում իրենց իրական մտադրությունների մասին, կամ, ինչպես փորձագետներն են նշում, այս թեմայով ավելի «ազնիվ» են դարձել։ Եվ այսօր արդեն հասել ենք այնպիսի մի հանգրվանի, որ արդեն ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, չնայած անորոշ ձևով շեշտում է Արցախին կարգավիճակ տալու մասին, բայց միևնույն ժամանակ ընդգծում, որ Արցախն Ադրբեջանի կազմում լինելու գործընթացը քննարկելի թեմա է։

Որքան էլ Աղաջանյանը հետո փորձեց սրբագրել, թե իր խոսքերը սխալ են մեկնաբանվել, իրականում այս պարագայում սխալ ու ճիշտ մեկնաբանելու հարց էլ չկա: Կա պարզ ու հստակ իրականություն, որն այլևս չի էլ թաքցվում: Արցախի շուրջ իշխանությունների դիրքորոշման տրամաբանության էվոլ յուցիան, ի վերջո, տանելու է նրան, որ օրերից մի օր Փաշինյանը կամ իր թիմակիցներից մեկը դուրս գա և հայտարարի արդեն Ադրբեջանի կազմից դուրս Արցախի կարգավիճակի անհնարինության մասին, ու այն «հիմնավորելու» համար բերվեն բազմաթիվ աղավաղված պատճառաբանություններ՝ այդ թվում՝ նախկիններին հասցեագրված մեղադրանքներ այն շրջանակներում, թե նրանք են «հանձնել» Արցախը։ Այս կոնտեքստում ամենևին պատահական չէ, որ Փաշինյանի ու նրա թիմակիցների կողմից Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մոտեցումը հիմնավորվում է նրանով, թե դեռևս 1991 թվականին Ադրբեջանի հետ համատեղ ստորագրելով ԱՊՀ ստեղծման մասին որոշումը՝ Հայաստանը ճանաչել է այդ երկրի տարածքային ամբողջականությունը։

Ի սկզբանե, Փաշինյանի կողմից այս մանիպուլ յացիան դաշտ նետվելուց հետո Արցախյան խնդրի իրավական ասպեկտից հասկացող փորձագետները և միջազգային իրավունքի մասնագետները տարբեր դիտանկյուններից ցույց են տվել, որ ԱՊՀ ստեղծման փաստաթղթով Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին այս հայտարարություններն ուղղակի կեղծիք են։ Նույնիսկ փաստաթղթի համապատասխան հատվածը հրապարակվեց: Բայց Նիկոլն ու իր թիմը հասկացել են, որ սուտը «ուտվում» է որոշակի զանգվածի կողմից, ուստի շարունակում են իրենց կեղծիքները: Եվ հետո, իշխանության մեջ կգտնվի՞ խելքը գլխին մեկը, որ կարողանա պատասխանել այս հարցին՝ եթե Հայաստանը դեռևս 1991 թվականին ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա այդ դեպքում, ինչո՞ւ է Ադրբեջանը 5 կետից բաղկացած խաղաղության պայմանագրի առաջարկություններ ներկայացնում Հայաստանին, որոնց շրջանակներում պահանջում է «նորից» ճանաչել իր տարածքային ամբողջականությունը։

Մի խոսքով, իշխանությունները փորձում են մոլորեցնել հանրությանը, սակայն հեռու չէ այն պահը, որ իրենք կբախվեն հանրային կրիտիկական դիմադրությանը։ Եթե նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիոն հայտարարության ստորագրումից հետո Փաշինյանը հազիվ պահեց իր իշխանությունը, ապա այս դեպքում նա ստիպված կլինի հեռանալ նախքան Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ խաղաղության պայմանագրի ստորագրումը։

Ի դեպ, այս օրերին սոցցանցերում հրապարակվեց Հայաստանի Գերագույն խորհրդի 1992 թվականի որոշումը, որտեղ պարզ հայերենով գրված է. «Հայաստանի Հանրապետության համար ԱՆԸՆԴՈւՆԵԼԻ համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»: Ինչպես ասում են, առանց մեկնաբանության...»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: