Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Անգրագիտություն, անլրջություն, ստորություն. ապրում ենք այս ամենի մեջ». հոգեբան «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Արցախում հումանիտար աղետ է, անվտանգության հարցերը լուծում չեն ստանում, Հայաստանի սահմաններին կրակոցներ ու տագնապի զգացողություն, բնակչություն, որը սոցիալական բարդագույն վիճակում է հայտնվել:

Հոգեբան Կարինե Նալչաջյանը նշում է, որ իրավիճակը դեմ է արժանապատվությանը, պարզ ինքնապաշտպանությանը: «Բնության մեջ գոյություն ունի ինքնապաշտպանություն: Աստված ստեղծել է ամենը և տվել է ինքնապաշտպանվելու ներքին պոտենցիալ: Անձն ունի ինքնապաշտպանական մեխանիզմներ, եթե դրանք չլինեն, շատ արագ կկորցնենք մեր հոգեկան և ֆիզիկական առողջությունը: Մարդու մեջ հոգեբանական պաշտպանության մի ամբողջ զինանոց է գործում: Նույնը վերաբերում է նաև խմբային կյանքին: Պատերազմից, իմ որակմամբ` 44-օրյա ռազմական հանցագործությունից հետո ընկած ժամանակահատվածում ակնհայտորեն էլ ավելի թուլացել է մեր հոգեբանական ինքնապաշտպանությունը: Ներքին զենքերը, որոնք ունենք կյանքի դժվարությունների դեմ պայքարելու, ինքներս մեզ փրկելու համար, սարսափելի թուլացած են: Դրա փոխարեն սկսել են աշխատել հոգեբանական ինքնապաշտպանական այնպիսի մեխանիզմներ, որոնք հակառակ դերն են կատարում, եթե ուժեղ են արտահայտված, այսինքն` սկսում են վնասել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նալչաջյանը:

Նշում է, որ սա մասնագիտական բնորոշում է, իսկ ավելի պարզ բառերով ասած, մեզանում գործում է իրականության ժխտման և հուզական մեկուսացման հոգեբանական ինքնապաշտպանական մեխանիզմների չափազանցված արտահայտությունը: «Եթե ծանր վիճակում ենք, ծանր հարվածներ ենք ստացել, մեր ինքնապաշտպանական մեխանիզմներն սկսում են մեզ օգնել: Դրանցից է իրականության ժխտումը: Եթե այս մեխանիզմը չափազանցված ձևով է աշխատում, կտրվում ենք իրականությունից, դառնում ենք ոչնչացնող նորանոր հարվածների թիրախ: Մեր հավաքական «մենքի» մեջ իրականության ժխտման ակնհայտ տարրեր եմ տեսնում: Իրականությունն անտանելի է, արյան գետեր են հոսել, հաշմանդամ դարձած տղամարդկանց մի ամբողջ սերունդ ունենք, ունենք հայրենիքի անասելի կորուստ, ունենք ղեկավարություն, որը համբուրվում է մեր դահիճների հետ և խաբում է ժողովրդին, խաղաղության փափուկ բարձն է դնում գլխի տակ և ժողովրդին սկուտեղի վրա մատուցում թշնամուն:

Բայց երբ նայում ենք մարդկանց առօրյան, կյանքը, սա վերաբերում է նաև քաղաքական ուժերին, տեսնում ենք, որ իրականությունը ժխտում են: Լսում ենք, որ Սյունիքի Ներքին Հանդ գյուղում թշնամին մտել է մեր երկրի սուվերեն տարածք, մարդկանց կյանքը վտանգի տակ է, մեկ էլ՝ ուրիշ տեղեկատվություն. մեր ՊՆ-ն ասում է, որ նման բան չկա: Նրանք ստում են, մեզ խաբում են: Ինքնապաշտպանական այս մեխանիզմներն առաջանում են անզորությունից: Չեմ ուզում վատաբանել մեր ժողովրդին, նա տեսնում է, թե ինչ է կատարվում, բայց ձեռքին գործիք չկա, չգիտի՝ ինչ անել: Դեռևս իր կատարած դարակազմիկ սխալի ներքին զգացումն իր մեջ կա: Խոսքը «հեղափոխությանը» ոգևորված մասնակցելու մասին է: Մի մասի մոտ կա մեղքի զգացողություն, մի մասը համառորեն ասում է, որ ճիշտ էր: Մտքերի ու ապրումների խառնաշփոթ է: Թուրքը դեռ ոտքով իր տան դուռը չի բացել և զենքն իր ու իր հարազատների վրա չի պահել: Իր համար այս իրականությունն է ավելի ցանկալի, քան այն իրականությունը, որ Արցախում և Ներքին Հանդում է»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Շեշտում է, որ իրականության ժխտման կողքին ծագում է մեկ ուրիշ ինքնապաշտպանական մեխանիզմ` հուզական մեկուսացում: «Մարդն իր հոգեկան աշխարհը պաշտպանելու համար ենթագիտակցաբար սկսում է ապրումներ չունենալ: Լուրը լսեցի, մտածեցի, թե ինչ վատ բան է եղել, ու հետո շարունակում եմ ապրել իմ առօրյայով: Այժմ քաղաքակրթական բախումների մեջ ենք, պետք է ճիշտ կողմնորոշվենք, քանի որ թշնամին գործում է: Այսօր, երբ Արցախը մեկ րոպե անգամ չի լինի, եթե այնտեղ չլինեն ռուս խաղաղապահները, հայրենասիրական փետուրներով զարդարված ինչ-որ ուժեր անընդհատ հակառուսականություն են քարոզում, իսկ սա մահվան քարոզ է»,-ասում է հոգեբանը: Ընդգծում է` սուտը պարուրել է ամեն ինչ: «Երբ անզոր ես, քեզ անօգնական ես զգում, սուտն այնքան հարմար է: Դա փափուկ բարձ է: Կամ թուրքի հետ բարեկամությունը: Թուրքը բացահայտ, հենց այս վայրկյանին քեզ ոչնչացնելու ներքին հրճվանքի մեջ է, Թուրքիան, Ադրբեջանը և Հայաստանը ձեռք ձեռքի տված են աշխատում` հանուն ընդհանուր նպատակի: Այսօր մեր վիճակը ողբերգական է նրանով, որ մեր պետությամբ պաշտպանված չենք: Ամեն րոպե պատերազմը կարող է նորից պայթել, անընդհատ ասում են՝ խաղաղություն, խաղաղություն, չի լինելու այդ խաղաղությունը: Որքան անարժանապատիվ լինես, նվաստանաս թշնամու առաջ, ինքդ քեզ չպաշտպանես ներքին ու արտաքին թշնամուց, այնքան քեզ, քո զավակներին ու տղամարդկանց տանում ես դեպի պատերազմ»,-նշում է մեր զրուցակիցը:

Ասում է, որ այս օրերին շատ վերլուծաբաններ իրավացիորեն նշում են, որ Հայաստանի համար կա երկընտրանք, թե ում դաշնակիցն է` Թուրքիայի՞, թե՞ Ռուսաստանի: «Ռուսաստանն այստեղ ունի կենսական շահեր, որոնք պաշտպանելու է՝ անկախ նրանից, թե այստեղ ով ինչ է մտածում: Թուրքիայի դեպքում մարդիկ ասում են, որ վիլայեթացում է սպասվում: Հայաստանում ապրող միջին վիճակագրական մարդն այսօր այնքան է խեղճացած, այս սրիկաները մեզ այնքան զոհի վիճակի մեջ դրեցին, որ վիլայեթացում ասվածը սկսում է շատ բան չնշանակել: Պետք է հասկանալ, որ վիլայեթացում նշանակում է մահ, թուրքերի կողմից հայոց հերթական ցեղասպանությունը սկսված է: Իսկ ի՞նչ է անում աշխարհը, միջազգային հանրություն կոչվածը: Նրանք աղմուկ են բարձրացնում Ուկրաինայում ծննդատան ռմբակոծության վերաբերյալ, որը, ինչպես հետագայում պարզվեց, իրականում վաղուց վերածվել էր ռազմական հենակետի: Իսկ ո՞ւր էր այդ հանրությունը, երբ Արցախում ծննդատան վրա ռումբեր էին ընկնում, երբ Ադրրբեջանն արգելված զենքեր էր կիրառում:

Սա անբարոյականություն է, որը կործանելու է քաղաքակրթությունը: Դրա համար պետք է խելքներս գլուխներս հավաքենք, խարիզմատիկ առաջնորդներ պետք է ի հայտ գան, ինչ-որ ուժեր կան, բայց համատարած մրափ մտածի տպավորություն ենք թողնում: Պետք է ոտքի կանգնենք: Մեր ինքնապաշտպանությունը պետք է ադեկվատ ձևերով աշխատի, ոչ թե ինքնախաբեության բարձ դնենք մեր գլխի տակ, ասենք՝ միևնույնն է՝ Խրամորթ գյուղում չեմ եղել, այն մի գյուղն իմ տանից հեռու է և այլն: Իսկ գլխավոր «դուխովն» ասում է` խնդիրներ կան, բայց մենք գնանք մեր ուտելու-խմելու գործերով: Կամ աղի ու աղամանի պատմությունը, սա պատահական բան չէ: Երբ Ուկրաինան արդեն պատերազմի շեմին էր, իրենց Գերագույն ռադան քննարկում էր մեղվի ինչ-որ տեսակի պաշտպանության մասին օրենք: Զուգահեռներ չեք տեսնո՞ւմ աղի ու աղամանի հետ: Ոչինչ պատահական չէ, ամեն ինչ կազմակերպված է, ակնհայտ զավեշտը, հիմարությունը, էլ չեմ ասում խորքային ձևով դավաճանական քայլերը, թելադրված և կազմակերպված են: Մինչև հիմա թշնամական եռյակը` Էրդողան, Ալիև և Հայաստանի իշխանություններ, հավանաբար մտածել էին, որ ժողովուրդը թող կուշտ լինի, քաղցած խռովություններ չանեն, մեր գործն անենք, հետո նոր քաղցածության մեջ կդնենք: Հիմա արդեն քաղցն է մոտենում: Երբ բոլոր առումներով հայրենիքը հանձնած լինեն, այդ թվում` մարդկանց կյանքը, բոլորին կմատնեն քաղցի, գուցե այդ ժամանակ, երբ ստամոքսն ինչ-որ ազդակներ ուղարկի, ոտքի կանգնենք: Սա ասում եմ շատ մեծ ցավով, միևնույն ժամանակ, այնպես էլ չէ, որ բոլորը կույր ու խուլ են դարձել, անզգա»,-հավելում է հոգեբանը:

Անդրադառնում է նաև Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, որ «ընդհանուր առմամբ ՀՀ բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ»: «Սա ոչ միայն ստորության, այլ նաև անգրագիտության գագաթնակետն է: Եթե ուզում ես խոսել հանրային տրամադրությունների, կարծիքի, դիրքորոշումների մասին, տեղից վեր ես թռչում, գնում և ընկնում հարազատ մորդ գիրկը, Թուրքիան իրենց հարազատ մայրն է, և ասում քո ուզած բանը: Դու հանրային դիրքորոշումն ուսումնասիրե՞լ ես: Անգրագիտություն, անլրջություն, գումարած ստորություն: Ապրում ենք այս ամենի մեջ: Բայց տեսնում ենք նաև, որ մարդիկ առանձին-առանձին վերցրած հասկանում են իրավիճակը, ուղղակի այս մարդկանց կազմակերպել է պետք, և կտեսնեք, թե ինչ պոռթկում կառաջանա»,-եզրափակում է Կարինե Նալչաջյանը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: