Ի՞նչն է զարմացրել Թրամփին' ռուս-ուկրաինական պատերազմում
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ զարմացել է, երբ Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում։ Այս մասին քաղաքական գործիչն ասել է Washington Examiner-ին տված հարցազրույցում։
«Ես կարծում էի, որ նա (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը) այդպես է բանակցել, երբ զինվորականներին ուղարկեց սահման... Ես կարծում էի, որ դա կոշտ, բայց խելացի ձև է բանակցելու», -ասել է Միացյալ Նահանգների 45-րդ նախագահը:
Թրամփը ենթադրում էր, որ ՌԴ նախագահը միայն ցանկանում է լավ գործարք կնքել ԱՄՆ-ի հետ, իսկ Վաշինգտոնը պատրաստ է «բանակցել, ինչպես դա տեղի է ունենում ցանկացած առևտրային գործարքի դեպքում»։