Զախարովան խոսել է Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ այս պահին Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ակտիվ բանակցային գործընթաց չկա։ Ինչպես գրում է Gazeta.ru-ն' այս մասին նա հայտնել է Solovyov Live-ի եթերում։
Նրա խոսքով, Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի միջև կան միայն կետային շփումներ։
«Հիմա ակտիվ բանակցային գործընթաց չկա, բնականաբար, ինչպես տեսնում եք, (այն չի ընթանում), այն չկա։ Այդպիսի առանձին շփումներ ունենք ի հայտ եկած որոշակի հարցերի շուրջ»,- ընդգծել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։