Ուզբեկստանը Դոնեցկն ու Լուգանսկը չի ճանաչում որպես առանձին հանրապետություններ
Ուզբեկստանը չի ճանաչում Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը, հայտարարել է Ուզբեկստանի արտաքին գործերի նախարար Աբդուլազիզ Կամիլովը Ուզբեկստանի Սենատի լիագումար նիստում։
«Նախ՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ անհանգստություն է առաջացնում Ուզբեկստանում։ Երկրորդ՝ Ուզբեկստանը հավատարիմ է իրավիճակի խաղաղ լուծում գտնելուն և հակամարտությունը դիվանագիտական միջոցներով լուծելուն։ Դրա համար առաջին հերթին պետք է անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու բռնությունները»,- ասել է Կամիլովը։
Նա ընդգծել է, որ Ուզբեկստանը ճանաչում է Ուկրաինայի անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ «Մենք Դոնեցկն ու Լուգանսկը չենք ճանաչում որպես առանձին հանրապետություններ»,- հավելել է նախարարը։