Տոնակատարության օր ընդունել չի կարելի. Անդրանիկ Քոչարյանը՝ սեպտեմբերի 19-ին կազմակերպված միջոցառումների մասինԱլիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, որ սահմանազատում ունենանք. Սասուն Միքայելյանը չի ընունում արյունով գծած սահմանները
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am
Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով (լուսանկարներ)
Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ
Ռուսական բանակը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին«Հույս ունեմ՝ մենք որպես ժողովուրդ կսթափվենք, կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա». ՀՀ երկրորդ նախագահ
Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են
ՌԴ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,86%-ըՄենք գտանք բավարար ինքնահայեցման ուժ, որպեսզի փոխենք պատմության ընթացքը․ ՌուբինյանԱմուր պահենք Քրիստոսավանդ հույսը, հավատն ու սերը․ Վեհափառը շնորհավորել է Անկախության տոնը
Այսօր Երևանի 8 ավտոբուսային երթուղի կգործի այլ ճանապարհով
Ալեքսանդր Լուկաշենկոն հայերին հիշեցրել է բարեկամական կապերի արժեքի մասինԵրբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա բոլոր հայերի համար. Սերժ Սարգսյանի ուղերձը35 տարի առաջ ՀՀ անկախությանը կողմ քվեարկեց 2 միլիոն 43 հազար մարդ«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանն ու փակցրել են ՀՀ զինանշանը (տեսանյութ)Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ․ Արեգնազ ՄանուկյանՍպասում եմ բոլորիդ Հանրապետության հրապարակում. Փաշինյան (տեսանյութ) Երևանի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
Հայաստանի անկախությունը՝ Ադրբեջանի դրոշի գույների ներքո․ պատահականությո՞ւն, թե՞ քաղաքական ուղերձ (տեսանյութ)
Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակ
Վազող տողեր

Գործադիրը հավանություն չտվեց միակ բնակարանի վրա բռնագանձում չտարածելու մասին օրենքի նախագծին

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 17-ի նիստում հավանություն չտվեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխությունների նախագծին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Այս փոփոխությամբ առաջարկվում է օրենքում կատարել լրացում, որի արդյունքում կարգավորումը կունենա հետևյալ բովանդակությունը.

Բռնագանձում չի կարող տարածվել քաղաքացի-պարտապանին պատկանող հետևյալ գույքի վրա`

Միակ այն բնակարանի (այդ թվում՝ բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասի և այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցների) կամ դրա բաժնի, որը պարտապանի համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր, և որի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է ՀՀ կառավարության սահմանած` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից:

Ընդ որում, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարը չի կարող պակաս լինել 20 միլիոն դրամից:

Եթե միակ բնակարանն իրացվում է կառավարության որոշմամբ սահմանված գումարը գերազանցող գնով, ապա ՀՀ կառավարության սահմանած` միակ բնակարանի իրացման համար նախատեսված գումարը վերադարձվում է պարտապանին:

Որպես առաջարկվող կարգավորման հիմնավորում, ի թիվս այլնի, նշվում է Կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի N 808-Ն որոշմամբ միակ բնակարանի իրացման համար սահմանված նվազագույն գումարի չափը՝ անհրաժեշտ չափից չափազանց նվազ լինելը: Մինչդեռ, հիմնավորմամբ որևէ եղանակով չի սահմանվում կամ չի բացահայտվում «անհրաժեշտ չափ» հասկացությունը: Այսինքն, պարզ չէ, թե որն է անհրաժեշտ չափը, և ինչ չափով է Կառավարության որոշմամբ սահմանված գումարի չափը նվազ դրանից: Հիմնավորված չէ նաև նվազագույն գումարի չափի՝ 20.000.000 դրամի ընտրությունը, ներկայացված չեն այդ գումարի հաշվարկման հիմքերն ու չափանիշները:

Բռնագանձման ոչ ենթակա անշարժ գույքերի քանակը նախագծի ընդունման դեպքում աճելու է, ինչն էլ կբերի կատարողական վարույթներով թերակատարումների և պահանջատերերի իրավունքների վտանգման։

Հարկ է նշել, որ պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարի չափ սահմանելու մասին որոշմամբ սահմանված նվազագույն չափը որոշելու համար հիմք է ընդունվել երկու չափանիշ՝ բնակարանի նվազագույն մակերեսը և Հայաստանի ամբողջ տարածքում բազմաբնակարան բնակելի շեն-քերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի շուկայական միջինացված գինը:

Տվյալ նախագծով չեն ներկայացվել հիմնավորումներ ՀՀ ամբողջ տարածքում, այդ թվում՝ ըստ տարածաշրջանների, անշարժ գույքի շուկայական միջինացված գնի, անշարժ գույքի արժեքի փոփոխությունների, միաժամանակ 4.900.000 դրամի սահմաններում նվազագույն մակերեսով բնակարան ձեռք բերելու աննպատակահարմարության և անհնարինության վերաբերյալ:

2. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ 9-րդ կետով, համաձայն որի բռնագանձում չի կարող տարածվել քաղաքացի-պարտապանին պատկանող`

Միակ այն բնակարանի (այդ թվում՝ բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասի և այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցների) կամ դրա բաժնի, որը պարտապանի, իսկ ամուսնության մեջ գտնվող պարտապանի դեպքում՝ ամուսինների համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր և վերջինիս խնամքի տակ են գտնվում երկուսից ավելի երեխաներ:

Որպես նշված առաջարկի հիմնավորում՝ նշվում է, որ «կարգավորման նպատակը, inter alia, բազմազավակ ընտանիքների համար սոցիալական կայունության յուրահատուկ երաշխիքի ապահովումն է, որի պարագայում կբացառվի նրանց անօթևան մնալը»:

Այս կապակցությամբ հարկ է նշել, որ Հ օրենսդրությամբ «բազմազավակ ընտանիքը» 4 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքն է: Այս մասով առաջանում է որոշակի հակասություն:

Միևնույն ժամանակ, նախագծով իրականացվող լրացումներն ուղիղ հակասության մեջ են մտնում նաև գործող իրավակարգավորումների, մասնավո-րապես, օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի հետ, համաձայն որի գրավով ապահովված պարտավորություններն առաջնային են և չեն կարող ստորադասվել։

Հարկ ենք համարում հայտնել, որ օրենսդիրը, հաշվի առնելով ՀայաստանիՀանրա-պետության իրավական համակարգում գործող այլ կարգավորումները, մասնա-վորապես, գրավի ինստիտուտը, ալիմենտային, կյանքին կամ առողջությանը կամ հանցագործությամբ պատճառված վնասների հատուցման ինստիտուտները, բացառություն է նախատեսել առ այն, որ, եթե միակ բնակարանը հանդիսանում է գրավի առարկա կամ դրա վաճառքը պայմանավորված է ալիմենտ վճարելու, կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցմանը, ապա այն կարող է իրացվել՝ առանց որևէ հատուցում տրամադրելու։

Նշված կարգավորման նպատակն է պարտապանին ապահովել նվազագույն մակերեսի բնակարանով, իսկ առաջարկվող կարգավորմամբ միակ բնակարանի համար նվազագույն գումարի շեմ չնախատեսելը տեսականորեն կարող է առաջ բերել բավականին թանկարժեք գույքի բռնագանձման անհնարինության՝ պայմանավորված այն հանգամանքով, որ այն պարտապանի մշտական բնակության միակ վայրն է, և, որ պարտապանի խնամքին են գտնվում երկուսից ավելի երեխաներ։

Այս կապակցությամբ գտնում ենք՝ խնամքին գտնվող երեխաների հանգամանքն անհրաժեշտ է յուրաքանչյուր դեպքում նկատի ունենալ և հաշվի առնել անձին միակ օթևանից զրկելու դեպքում, սակայն նախագծով առաջարկվող տարբերակը միաժամանակ հնարավորություն է տալիս շրջանցել հարկադիր կատարման ենթակա ակտերի պահանջները և անհարկի ընդլայնում այն դեպքերի շրջանակը, երբ միակ բնակարանի վրա բռնագանձում չի տարածվում, հետևաբար գտնում ենք, որ միակ բնակարանի վրա բռնագանձում չտարածելու նոր հիմքի ավելացումը նպատակահարմար չէ:

Բացի դրանից, գնահատված չէ նախագծի ազդեցությունը ֆինանսավարկային շուկայի վրա այն տեսանկյունից, թե որքանով բանկերը և վարկային կազմակերպությունները կշարունակեն տրամադրել միակ բնակարանի գրավադրմամբ սպառողական կամ հիփոթեքային վարկեր:

Միաժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ փոփոխությունը կհանգեցնի վարկավորման ծավալների կտրուկ անկմանը, ինչը բացասաբար կազդի Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա:

Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք նախագծով քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ: