Ռուսաստանի ավիացիան ոչնչացրել է ուկրաինական ՀՕՊ С-300 համակարգերի դիվիզիան
Ռուսաստանի ռազմական ավիացիան ոչնչացրել է ուկրաինական զորքերի հակաօդային պաշտպանության С-300 համակարգերի դիվիզիան, հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Օպերատիվ-մարտավարական, բանակային և անօդաչու ինքնաթիռները խոցել են Ուկրաինայի 46 ռազմական օբյեկտներ, այդ թվում՝ 11 զենիթահրթիռային համակարգ, ներառյալ S-300 դիվիզիան, բազմակի հրթիռային համակարգի մեկ հաշվարկ, երեք հրամանատարական կետ, մեկ կայան, զինամթերքի յոթ պահեստ և ռազմական տեխնիկայի կուտակման 18 տեղ»,- գեներալին մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Վերջին մեկ օրվա ընթացքում ՌԴ օդատիեզերական ուժերի ավիացիոն և հակաօդային պաշտպանության համակարգերը «օդում խոցել են մեկ ուկրաինական Մի-24 և մեկ Մի-8 ուղղաթիռ, ինչպես նաև 12 ուկրաինական անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ երեք «Բայրակտար» ՏԲ-2: