Լեհաստանում կարող են հայտնվել ԱՄՆ մշտական ռազմակայաններ
ՆԱՏՕ-ի հունիսյան գագաթնաժողովի արդյունքներով Լեհաստանում կարող են հայտնվել ԱՄՆ մշտական ռազմակայաններ, Լեհաստանի ռադիոյի եթերում հայտարարել է ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։
«Հունիսին Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում այս ամենը քննարկվելու է, մենք նպատակաուղղված գնում ենք դրան, երբ ԱՄՆ մշտական ռազմակայաններ կարող են հայտնվել Լեհաստանում։
Նրա խոսքով, ներկայումս Լեհաստանում տեղակայված է ավելի քան 10 հազար ամերիկացի զինվոր։ «Այսօր մենք ունենք ավելի քան 10 հազար ամերիկացի զինծառայող Լեհաստանում, բայց ունենք նաև բրիտանական, ռումինական, կանադական, խորվաթական զինվորներ»,- նախարարի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։