Ռուսաստանի «հատուկ ռազմական գործողությունը» նպատակ չունի ոչնչացնել Ուկրաինայի պետականությունը․ Մարիա Զախարովա
Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի «հատուկ ռազմական գործողությունը» նպատակ չունի ոչնչացնել այդ երկրի պետականությունը կամ տապալել նախագահին։
Այս մասին հինգշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ես ևս մեկ անգամ շեշտեմ այն, ինչ չեն ուզում տեսնել ոչ արևմտյան լրատվամիջոցները, այս «հատուկ օպերացիան» ուղղված չէ խաղաղ բնակչության դեմ։ Այն նպատակ չի հետապնդում զավթել երկրի տարածքը, ոչնչացնել պետականությունը, տապալել գործող նախագահին։ Մենք դա կրկնում ենք նորից ու նորից»,- ասաց նա: