Թրամփը խոսել է Պուտինի ու պատերազմի մասին
Ուկրաինական պատերազմն անակնկալ էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի համար, քանի որ նա կարծում էր, որ ռուսական զորքերի կենտրոնացումն Ուկրաինայի սահմանին անհրաժեշտ է բանակցությունների համար։
«Ես զարմացած եմ, զարմացած։ Ես կարծում էի, թե նա (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը) այդպես էր բանակցում, երբ զինվորականներին ուղարկեց սահման... Կարծում էի, որ դա կոշտ, բայց խելացի ձև է բանակցելու: Ես կարծում էի, որ նա լավ գործարք է կնքելու, ինչպես բոլորն անում են Միացյալ Նահանգների հետ։ Եվ հետո նա մտավ Ուկրաինա։ Կարծում եմ՝ նա փոխվել է։ Սա շատ տխուր է աշխարհի համար։ Նա շատ է փոխվել»,- ասել է Թրամփը Washington Examiner-ին տված հարցազրույցում։