Չինաստանի դեսպանն ասել է, որ Պեկինը չգիտեր Մոսկվայի ծրագրերի մասին
Չինաստանը կփորձեր կանխել Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա, եթե իմանար Մոսկվայի ծրագրերի մասին։ Այս մասին Washington Post-ի հոդվածում գրել է ԱՄՆ-ում Չինաստանի դեսպան Ցին Գանգը։
«Թույլ տվեք արձանագրել, որ այն պնդումը, թե Չինաստանը գիտեր, համաձայնել կամ լռելյայն աջակցել է այս պատերազմին, զուտ ապատեղեկատվություն է։ Այս բոլոր հայտարարությունները ծառայում են միայն Չինաստանի վրա մեղքը բարդելու և ցեխ շպրտելու նպատակին»,- գրել է դեսպանը։
Նրա խոսքով՝ Չինաստանը և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի խոշորագույն առևտրային գործընկերն է, ինչպես նաև հում նավթի և բնական գազի խոշորագույն ներկրողն է աշխարհում։ Դեսպանը հավելել է, որ պատերազմի սկզբում Ուկրաինայում է գտնվել Չինաստանի ավելի քան 6000 քաղաքացի։