Ռուսաստանը Կիևից պահանջել է տվյալներ տրամադրել կենսաբանական լաբորատորիաների գործունեության վերաբերյալ
Ռուսաստանն Ուկրաինայից և ԱՄՆ-ից պահանջում է տվյալներ տրամադրել Ուկրաինայի լաբորատորիաներում ռազմական կենսաբանական ակտիվության վերաբերյալ և լուծել խնդիրը, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նյարդային, միևնույն ժամանակ բացարձակապես անիմաստ, ապացույցներից զուրկ արձագանքը միայն հաստատում է վերը նշված ծայրահեղ վտանգավոր և անօրինական գործողությունների վերաբերյալ ռուսական պնդումների վավերականությունը…
Եվս մեկ անգամ մենք պահանջում ենք Կիևից և Վաշինգտոնից տրամադրել ողջ տեղեկատվությունը զինվորականների մասին։ Ձեռնարկեք բոլոր անհրաժեշտ քայլերն այդ հարցը լուծելու համար: Կարիք չկա որևէ բան ասել կամ արդարանալ: Տվեք մեզ փաստաթղթերը»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան: