Զելենսկին ենթադրել է, որ Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի բացառում, որ Ռուսաստանի ռազմական գործողությունները կարող են դառնալ երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ։ Այս մասին նա ասել է ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ոչ ոք չգիտի, միգուցե Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է։ Իսկ ո՞րն է այս պատերազմի հավանականությունը, եթե Ուկրաինան ընկնի, եթե դա տեղի ունենա։ Շատ դժվար է ասել»,- նշել է ուկրաինական պետության ղեկավարը։
Նա նաև ընդգծել է, որ ոչ ոք չի կարող կանխատեսել, թե պատերազմը երբ կսկսվի և ինչպես կավարտվի։