Խողովակը բերել եմ, թափ տամ ձեր վրա․ ցուցարար (տեսանյութ)
Առանց նվեր չենք թողնի նաև կապիտուլյանտին։ Այս մասին այսօր՝ ընդդեմ հայ-թուրքական հարաբերությունների ցույցին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, ապա խոսքը փոխանցեց ցուցարար ՀՅԴ-ական Սևան Հակոբյանին, որը ներկայացրեց, թե ինչ նվերի մասին է խոսքը։
«Սիրելի՛ հայրենակիցներ, մենք բոլորս տեղյակ ենք, որ շուրջ 10 օր Արցախում հումանիտար աղետ է։ 10 օր ադրբեջանցիները պարզապես կտրել են արցախահայությանը գազ ունենալու տարրական իրավունքից։ Շուրջ 10 օր հետո միայն իբրև սկսվել են աշխատանքներ։ Ոչ հարգելի իշխանություներ, կան չհաստատված տեղեկություններ, որ այս վերանորոգումերը ևս որոշակի զիջումների դիմաց են թույլատրվում։ Մենք այսօր բերել ենք գազի խողովակը, կարելի է ասել։ Այն տալու ենք ձեզ, ասելով, որ մատ թափ տալու կամ նման գռեհկաբանությունների փոխարեն, մենք այս խոովակն ենք թափ տալիս և ասում, որ զբաղվեք գործով, որովհետև Արցախն առանց հայերի չի մնալու, բայց դուք՝ առանց իշխանության, վաղ թե ուշ, մոտ ապագայում մնալու եք»,- ասաց Սևակ Հակոբյանը։