Ալիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, որ սահմանազատում ունենանք. Սասուն Միքայելյանը չի ընունում արյունով գծած սահմանները
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am
Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով (լուսանկարներ)
Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ
Ռուսական բանակը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին«Հույս ունեմ՝ մենք որպես ժողովուրդ կսթափվենք, կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա». ՀՀ երկրորդ նախագահ
Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են
ՌԴ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,86%-ըՄենք գտանք բավարար ինքնահայեցման ուժ, որպեսզի փոխենք պատմության ընթացքը․ ՌուբինյանԱմուր պահենք Քրիստոսավանդ հույսը, հավատն ու սերը․ Վեհափառը շնորհավորել է Անկախության տոնը
Այսօր Երևանի 8 ավտոբուսային երթուղի կգործի այլ ճանապարհով
Ալեքսանդր Լուկաշենկոն հայերին հիշեցրել է բարեկամական կապերի արժեքի մասինԵրբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա բոլոր հայերի համար. Սերժ Սարգսյանի ուղերձը35 տարի առաջ ՀՀ անկախությանը կողմ քվեարկեց 2 միլիոն 43 հազար մարդ«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանն ու փակցրել են ՀՀ զինանշանը (տեսանյութ)Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ․ Արեգնազ ՄանուկյանՍպասում եմ բոլորիդ Հանրապետության հրապարակում. Փաշինյան (տեսանյութ) Երևանի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
Հայաստանի անկախությունը՝ Ադրբեջանի դրոշի գույների ներքո․ պատահականությո՞ւն, թե՞ քաղաքական ուղերձ (տեսանյութ)
Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները
Վազող տողեր

Փաշինյանը և մյուսները լիազորված չեն անվերջ զիջումների գնալով, ընդունել պարտադրած նախապայմանները. ԱԱԾ նախկին տնօրեն

ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, Պահեստազորի սպաների միության համահիմնադիր Միքայել Համաբրձումյանը հայտարարությամբ է հանդես եկել։

«Արդեն 21 օր է ինչ հատուկ ռազմական գործողություններ են իրականացվում մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կողմից, որն իր կենսական, անվտանգային շահերը պաշտպանելու համար փաստացի մարտահրավեր է նետել Արևմուտքին։

Հայաստանում գրեթե բոլորն են սրտատրոփ սպասում մարտական գործողությունների ավարտին։ Ոմանք, սրտանց աջակցելով Ռուսաստանին, ակնկալում են, որ կարձանագրվի վստահ հաղթանակ, որից հետո այն իր ուշադրությունը կսևեռի Հայաստանի վրա ու կօգնի օր առաջ ձերբազատվել արևմտաթուրքամետ այս իշխանությունից և Հայաստանն, ուղղելով մեջքը, կվերականգնի երբեմնի հեղինակությունն ու անվտանգային համակարգը, իսկ ոմանք էլ արտաքուստ ցույց են տալիս, թե իբր ռուսամետ են կամ առնվազն չեզոքություն են պահպանում, սակայն իրականում տենչում են Ռուսաստանի պարտությունը՝ վստահ լինելով, որ դրանով հավերժանալու է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, կարողանալու են հաշվեհարդար տեսնել երկրի ներսում առկա պրոռուսական ուժերի հետ, կարճ ժամանակ անց, գործելով արդեն բացահայտ, երես են թեքելու Ռուսաստանից և «խաղաղության դարաշրջան» սկսելու օրակարգով միանալու են Արևմուտքի շահերը տարածաշրջանում համակարգող Թուրքիային։

Իրական ռազմավարական դաշինքի գոյության դեպքում Հայաստանն առնվազն պարտավոր էր Դոնբասի և Լուգանսկի խաղաղ բնակչությանը հումանիտար օգնություն առաքել, թեկուզ ներքին կարգով պայմաններ ստեղծել, նպաստել, որ Բելգրադի օրինակով, հաջակցություն Ռուսաստանի, Երևանում բազմամարդ հանրահավաք անցկացվեր (հատկապես, որ գործող իշխանությունները հանրահավաքներ կազմակերպելու հարցում ունեն անառարկելի փորձառություն), պետական մակարդակով ստեղծվեր մասնագիտական խումբ, որը գործուն աջակցություն կցուցաբերեր բնակություն հաստատելու, բիզնես ծրագրեր իրականացնելու նպատակով Ռուսաստանից Հայաստան տեղափոխված անձանց։ Հայաստանը, նույնիսկ մի փոքր կողմնապահություն դրսևորելով և ռիսկի գնալով, ուղղակի պարտավոր էր թեկուզ բարոյապես, հանրային եղանակով իր աջակցությունը հայտնել Ռուսաստանին, քանի որ Հայաստանի համար օրհասական օրերին մեր հիմնական, եթե ոչ միակ իրական դաշնակիցը եղել ու մնում է Ռուսաստանը։

Հետաքրքրական է նաև այն իրողությունը, որ նույնիսկ ռուսական կողմնորոշում ունեցող ընդդիմադիր ուժերն այս հարցում չեզոքություն պահպանեցին, այնինչ իշխանության և ընդդիմության գործուն հրապարակային քայլերը կնպաստեին հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ամրապնդմանը, հետևաբար շատ ավելի դյուրին և արդյունավետ կլիներ մեր դիմակայումն ադրբեջանաթուրքական ուժերին, եթե իհարկե իշխանություններն իրականում նպատակ ունեն պաշտպանել Հայաստանն ու Արցախը այդ տանդեմի ոտնձգություններից։

Հայտնի ճշմարտություն է՝ ռազմավարական դաշինքը միակողմանի և իմիտացիոն չի լինում, հակառակ պարագայում, Հայաստանի օրինակով, դաշնակիցներից մեկը, նույնիսկ երկուսը, դատապարտված են ձախողման, իսկ դաշինքը՝ փլուզման:

Եվս մի կարևոր դիտարկում. ոչ Նիկոլ Փաշինյանը և ոչ մյուս իշխանավորները լիազորված չեն և իրավունք չունեն, անվերջ զիջումների գնալով, ընդունել Ադրբեջանի ու Թուրքիայի պարտադրած նախապայմանները, նման համազգային հարցերի շուրջ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում պետք է ծավալվեն ազնիվ ու բաց քննարկումներ և միայն կոնսենսուս ապահովելով կայացվեն ընդունելի որոշումներ՝ ի վերջո մենք ապրում ենք դեմոկրատական սկզբունքներ դավանող երկրում և մեր հայրենիքի համար վճռորոշ, ճակատագրական հարցերը պետք է բացառապես որոշի ազգը: Հակառակ պարագայում, առանց համայն հայության կարծիքը հաշվի առնելու, ընդհուպ՝ ռեֆերենդում անցկացնելու, ադրբեջանաթուրքական տանդեմի հետ կնքած ցանկացած պայմանագիր վերջնարդյունքում դիտարկվելու է ոչ լեգիտիմ և վաղ թե ուշ վիժեցվելու է, իսկ պայմանագիրը ստորագրած անձանց գործողությունները որակվելու են համահայկական շահերի, մեր հայրենիքի դեմ ուղղված պետական դավաճանություն»,- նշված է հայտարարությունում։