Բաշար Ասադը 40 հազար վարձկան կուղարկի Ուկրաինա
«Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը որոշել է օգնել Ռուսաստանին կենդանի ուժով։ Սիրիայի իշխանություններն իրենց նպատակն են դարձրել 40000 վարձկան ուղարկել տարածաշրջան»։ Այս մասին ասվում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության հաղորդագրության մեջ։
Գործակալության տվյալներով՝ մոտ ապագայում ծրագրվում է Սիրիայից զենք, ռազմական տեխնիկա և այլ ռեսուրսներ տեղափոխել Բելառուս և Ռուսաստան՝ Ուկրաինայում գտնվող ռուսական զորքերին նյութական աջակցություն ցուցաբերելու համար։