Լեհաստանը 2023 թվականից ամբողջությամբ կդադարեցնի գազ գնել Ռուսաստանից
Դեկտեմբերին Յամալ գազատարով գազի գնման գործող պայմանագրի ավարտից հետո Լեհաստանը կդադարեցնի գազ գնել Ռուսաստանից։ Այս մասին RMF FM-ի եթերում ասել է Լեհաստանի կառավարության ռազմավարական էներգետիկ ենթակառուցվածքների հանձնակատար Պյոտր Նաիմսկին։
Նրա խոսքով, ռուսական գազը Լեհաստանի ներմուծման մեծ մասն է կազմում, սակայն այն կարող է փոխարինել պետական PGNiG ընկերությունը։ Այն ունի պայմանագրերի ծրագիր, որոնք փոխարինում են ռուսական մատակարարումները, պարզաբանել է նա:
Ինչպես հիշեց հանձնակատարը, «հոկտեմբերին մենք շահագործման ենք հանձնում Baltic Pipe գազատարը», պատրաստ կլինեն նաև այլ ենթակառուցվածքներ, օրինակ՝ գազային հաղորդակցությունը Լիտվայի և Սլովակիայի հետ։