Վրաստանը խստացրել է վերահսկողությունը պետական սահմանին
«Վրաստանը խստացրել է վերահսկողությունը պետական սահմանին»: Այս մասին հայտարարել է ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»։
Նա, սակայն, հերքել է տեղեկությունները, թե ՌԴ քաղաքացիները զանգվածաբար գալիս են Վրաստան։ Նրա խոսքով՝ Վրաստան ժամանող Ռուսաստանի քաղաքացիների հոսքը նույնիսկ 50 տոկոսով ցածր է 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, այսինքն՝ մինչ երկիրը փակվել էր կորոնավիրուսային համաճարակի պատճառով։
ՆԳՆ ղեկավարը հերքել է նաև ընդդիմության փաստարկները, որոնք սպառնալիքներ են տեսնում Վրաստան ռուսների զանգվածային ժամանումների մեջ։