Իրանի ափերի մոտ Արաբական Միացյալ Էմիրություններից նավ է խորտակվել
Բեռնատար նավը խորտակվել է Իրանի հարավային ափերի մոտ՝ Պարսից ծոցում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով IRNA-ին և Իրանի Բուշեհր նահանգի նավահանգիստների և նավագնացության վարչությանը։
Միջադեպը տեղի է ունեցել Ասսալույե քաղաքից մոտ 48 կիլոմետր հեռավորության վրա։
Նավը փոխադրում էր տրանսպորտային միջոցներ։ Առայժմ անձնակազմի 30 անդամներից 29-ին հաջողվել է փրկել՝ բոլորը կրել են փրկարարական բաճկոններ:
Միաժամանակ սկզբնապես աղետի է ենթարկվել նաև նավը, որն ուղևորվում էր մարդկանց փրկելու։