Ալիևի այս ինքնախոստովանությունը ևս մեկ արձանագրում է, որ Լևոնը, Վազգենը, Ռոբերտը և Սերժը հաղթողներ են, իսկ Նիկոլը՝ պարտված. Շարմազանով
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը տելեգրամյան իր ալիքում գրել է.
«Կապիտուլյանտներ, ձեր Նիկոլի «կառուցողական» գործընկեր Ալիեւն ասում է` 30 տարի Ադրբեջանը միջազգային բոլոր հարթակներում պարտված է եղել, իսկ այսօր դարձել է հաղթող։
Իսկ ու՞մ է պարտված եղել։
Կարո՞ղ է Նիկոլին ու նիկոլականներին։
Իհարկե՝ ոչ։
Նիկոլն իր քայլերով պարտված Ադրբեջանին դարձրեց հաղթող։
Իսկ Ալիեւի այս ինքնախոստովանությունն եւս մեկ արձանագրում է, որ
Լեւոնը, Վազգենը, Ռոբերտը և Սերժը՝ հաղթողներ են, իսկ Նիկոլը՝ պարտված։
Հավերժ պարտված ու կապիտուլյացիայի սիմվոլ։
Սա է գրվելու ապագա պատմության դասագրքերում։
Մնացածը «պատմությունը թափ տված» ունի…»: