ԱՄՆ-ն պետք է բացահայտի, թե ինչ գործունեություն են ծավալում Ուկրաինայի տարածքում գտնվող լաբորատորիաները. ՌԴ դեսպանատուն
ԱՄՆ-ը պետք է բացահայտի Ուկրաինայում ռազմական կենսաբանական ակտիվության մասին տեղեկատվությունը: Խաղաղ նպատակների մասին խոսք լինել չի կարող, երբ Պենտագոնն է կանգնած բոլոր աշխատանքների հետևում: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատան հայտարարությանը:
«Մենք պահանջում ենք ամերիկյան կողմից հնարավորինս շուտ բացահայտել Ուկրաինայի տարածքում գտնվող լաբորատորիաներում ռազմական կենսաբանական գործունեության մասին տեղեկատվությունը: Ի՞նչ խաղաղ հետազոտությունների մասին է խոսքը, եթե Պենտագոնը կանգնած է բոլոր աշխատանքների հետևում»,-ասվում է հայտարարության մեջ։