Բելառուսը երկրի ֆինանսների նախարարությանը թույլատրել է պետական պարտքը վճարել ազգային արժույթով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մարտի 14-ին հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ երկրի ֆինանսների նախարարությանը թույլատրվում է պետական պարտքը վճարել ազգային արժույթով։
Коммерсант-ը հայտնում է, որ այս մասին մարտի 17-ին հրապարակում է հայտնվել գործակալության կայքում։
Ֆինանսների նախարարությանն արգելվել է նաև ընկերությունների բաժնետոմսերի օտարումը պատժամիջոցներ սահմանած երկրների բաժնետերերին։ Հրամանագրի տեքստում ասվում է, որ «անբարյացակամ երկրների» կողմից կիրառվող պատժամիջոցների դեպքում, որոնք կարող են առաջացնել Բելառուսում ներդրումային նախագծերի «սառեցում», Ֆինանսների նախարարությանը թույլատրվում է այդ երկրներին պետական պարտքը վճարել ազգային արժույթով։