Վլադիմիր Զելենսկին և ուկրաինացի ժողովուրդն առաջադրվել են Խաղաղության Նոբելյան մրցանակի
Նախագահ Վլադիմիր Զելենսկին և ուկրաինացի ժողովուրդն առաջադրվել են Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Այս մասին ասվում է եվրոպացի քաղաքական գործիչների՝ Նոբելյան կոմիտեին ուղղված կոչում։
Նախաձեռնության հեղինակները եղել են եվրոպական երկրների ինչպես ներկա, այնպես էլ նախկին նախարարներն ու պատգամավորները, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները։
«Մենք ականատեսն ենք Ուկրաինայի ժողովրդի խիզախությանը, որը վերապրեց Ռուսաստանի կողմից իրենց դեմ սանձազերծած այս պատերազմը։ Ուկրաինացի խիզախ տղամարդիկ և կանայք պայքարում են ժողովրդավարության և անկախության պահպանման համար՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիից մինչև սովորական մարդ»: