Ուկրաինայում խոցել են ռուսական հերթական ռազմական ուղղաթիռը
Ուկրաինայի երկնքում ռուսական ևս մեկ ուղղաթիռ է խոցվել. դրա բեկորների լուսանկարները հրապարակվել են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի ֆեյսբուքյան էջում։
Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ, ըստ լուսանկարի, Ուկրաինայի զինված ուժերը խոցել են Մի-24 բազմաֆունկցիոնալ ուղղաթիռ։
Միջադեպի վայրը չի հաղորդվում։