Ուկրաինայում պատերազմը չի ընթանում այնպես, ինչպես ծրագրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. Փսակի
Ուկրաինայում պատերազմը չի ընթանում այնպես, ինչպես ծրագրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։ Այդ մասին գրում է «Ամերիկայի ձայնը»։
Նրա խոսքով` դրա վառ վկայությունն են Վլադիմիր Պուտինի վերջին խոսքերն այն մասին, որ եթե Ռուսաստանն ազատվի «ազգային դավաճաններից», ապա նման «հասարակության բնական և անհրաժեշտ ինքնամաքրումը» միայն կուժեղացնի երկիրը։
«Բողոքի ալիք է պտտվում ամբողջ Ռուսաստանում, շատ քաղաքացիներ հրապարակայնորեն խոսում են պատերազմի դեմ, և Պուտինի փորձերը վերջ դնելու այս դժգոհությանը, մամուլի և լրատվամիջոցների ազատությանը, բողոքի արտահայտման ազատությանը, իրականում լավ են համապատասխանում նրա կառավարման ոճին վերջին մի քանի տարիների ընթացքում»,- ասում է Փսակին։