ԱՄՆ-ն տնտեսական նոր պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի և Բելառուսի դեմ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի հավանություն է տվել Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ առևտրային հարաբերությունները դադարեցնելու օրինագծին։
Նորմալ առևտրային հարաբերությունների կասեցումը նշանակում է, որ ռուսական և բելառուսական ներմուծումները կկորցնեն ամերիկյան շուկայում առավել բարենպաստ դիրքը, ինչը Առևտրի համաշխարհային կազմակերպության հիմնարար սկզբունքներից մեկն է և ենթադրում է, որ պայմանավորվող կողմերը պարտավորվում են միմյանց տրամադրել տնտեսական և առևտրային հարաբերություններ,ինչպես նաև ցանկացած երրորդ պետության ոլորտում նույն բարենպաստ պայմաններով։
Այժմ օրինագիծը պետք է քննարկի Սենատը։