Ռուսաստանն ուկրաինական պատերազմին ներգրավում է Հեզբոլլահի վարձկաններին. Ուկրաինայի ԳՇ
Ռուսաստանն ուկրաինական պատերազմին ներգրավում է Հեզբոլլահի վարձկաններին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
«Առկա տեղեկությունների համաձայն՝ ռուսական զորքերն արդեն մոտ 1000 կամավոր են վերցրել, այսպես կոչված, Բաշար ալ-Ասադի և Հեզբոլլահի բանակի ներկայացուցիչներից, հայտնում է Ուկրաինայի Գլխավոր շտաբը։
Նշվում է նաև, որ օտարերկրյա մարտիկների հիմնական պահանջը քաղաքում մարտական գործողությունների փորձն է։ Միաժամանակ, ըստ առկա տեղեկությունների, վարձկանների նպատակը ոչ թե Ուկրաինայի տարածքում ռազմական գործողություններին մասնակցելն է, այլ գործուղումը որպես եվրոպական երկրներ հասնելու հնարավորություն օգտագործելը։