ԱՄՆ-ը ոչ մի նախանշան չի տեսնում, որ Պուտինը պատրաստ է կանգ առնել. Բլինկեն
ԱՄՆ-ը որևէ նշան չի տեսնում, որ Պուտինը պատրաստ է դադարեցնել և ավարտել պատերազմն Ուկրաինայում դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, հայտնում է Պետքարտուղարության կայքը։
«Այժմ ոչ մի նշան չեմ տեսնում, որ Պուտինը պատրաստ է կանգ առնել: Ընդհակառակը, եթե լսեք նրա վերջին հայտարարությունները, հուշում են, որ նա հակառակ ուղղությամբ է գնում»,- ընդգծեց նա։
Պետքարտուղարը հավելել է նաև, որ դիվանագիտությունը պահանջում է բանակցությունների երկու կողմերի պատասխանատու վերաբերմունք և անհապաղ լարվածության դեէսկալացիա։ Սակայն Ռուսաստանը բանակցելու տրամադրություն չունի։