Բայդենը Պուտինին անվանել է «մահացու բռնապետ» է և «ռազմական հանցագործ». Պեսկովը պատասխանել է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը մեկնաբանել է ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենի խոսքերն այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարը «մահացու բռնապետ» է և «ռազմական հանցագործ»։
«Մենք իսկապես լսում և տեսնում ենք հայտարարություններ, որոնք արդեն անձնական վիրավորանքներ են Պուտինի հասցեին։ Այս հայտարարություններն իրականում ամեն օր գալիս են Բայդենից։ Հաշվի առնելով Բայդենի դյուրագրգռությունը, երբեմն մոռացկոտությունը, հոգնածությունը, ինչը հանգեցնում է ագրեսիվ հայտարարությունների, մենք կոշտ գնահատականներ չենք տա»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին անվանել էր «մահացու բռնապետ»։
Վերջին ժամանակներում սա երկրորդ նման դեպքն է։