Սոչիի քննչական մեկուսարանում մահացել է 61-ամյա Վարդան Քոչյանը
Սոչիի քննչական մեկուսարանում մահացել է 61-ամյա Վարդան Քոչյանը: Այս մասին տեղեկացրել է փաստաբան Ալեքսանդր Բուռնաևը:
Վարդան Քոչյանը 2021 թվականի հունիսի 9-ին սպանել էր երեք դատական կարգադրիչներից երկուսին, ովքեր եկել էին Ադլերի Պրոսվեշչշենիե փողոց ապօրինի շինությունների քանդման վերաբերյալ դատարանի վճիռը կատարելու համար։
Շինությունների սեփականատերը նրանց ուղղությամբ կրակ էր բացել։ Կրակոցից մահացել էին Անդրանիկ Մաթևոսյանը և Ալբերտ Աղոզյանը: Քոչյանը մի քանի տարի դատական գործերի մեջ էր Սոչիի իշխանությունների հետ՝ ապօրինի շինությունների պատճառով։
Քոչյանն ուներ սրտի խնդիրներ: