Ալիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, որ սահմանազատում ունենանք. Սասուն Միքայելյանը չի ընունում արյունով գծած սահմանները
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am
Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով (լուսանկարներ)
Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ
Ռուսական բանակը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին«Հույս ունեմ՝ մենք որպես ժողովուրդ կսթափվենք, կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա». ՀՀ երկրորդ նախագահ
Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են
ՌԴ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,86%-ըՄենք գտանք բավարար ինքնահայեցման ուժ, որպեսզի փոխենք պատմության ընթացքը․ ՌուբինյանԱմուր պահենք Քրիստոսավանդ հույսը, հավատն ու սերը․ Վեհափառը շնորհավորել է Անկախության տոնը
Այսօր Երևանի 8 ավտոբուսային երթուղի կգործի այլ ճանապարհով
Ալեքսանդր Լուկաշենկոն հայերին հիշեցրել է բարեկամական կապերի արժեքի մասինԵրբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա բոլոր հայերի համար. Սերժ Սարգսյանի ուղերձը35 տարի առաջ ՀՀ անկախությանը կողմ քվեարկեց 2 միլիոն 43 հազար մարդ«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանն ու փակցրել են ՀՀ զինանշանը (տեսանյութ)Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ․ Արեգնազ ՄանուկյանՍպասում եմ բոլորիդ Հանրապետության հրապարակում. Փաշինյան (տեսանյութ) Երևանի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
Հայաստանի անկախությունը՝ Ադրբեջանի դրոշի գույների ներքո․ պատահականությո՞ւն, թե՞ քաղաքական ուղերձ (տեսանյութ)
Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները
Հասարակություն

Խնդրում եմ ձեզ՝ վճարել Նիկոլ Փաշինյանի կողմից ինձ վրա դրված տուգանքը՝ 300.000 դրամը, ես գործազուրկ, բայց անկախ կարծիք արտահայտող ՀՀ քաղաքացի եմ

Գյումրիի բնակչուհի Լիլիթ Աղեկյանը բաց նամակով դիմել է դեսպաններին։ Նա մասնավորապես գրել է․

«ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

ՀՀ-ում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինին

ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիային

Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին
Հայաստանում աշխատող հարգելի տիկնայք

Ձեր աչքի առաջ Հայաստանում տեղի է ունենում դեմոկրատիայի դեմոնտաժ: Ընդ որում, այն տեղի է ունենում ձեր կողմից գովերգվող դեմոկրատական իշխանությունների ձեռամբ և կամքով: Սա իրականում փաշիզմ է:

Այսօր, դուք, ձեր երկները, միջազգային հեղինակավոր կառույցները, կարճ ասած, ողջ աշխարհը նախահարձակ եք եղել Ռուսաստանի նկատմամբ՝ որակելով այդ պետությունը բռնապետական: Իսկ Հայաստանը չորրորդ տարին է կազմաքանդում է ժողովրդավարության, մարդու իրավուքների հիմքերը:

Խոսքի ազատությունը, մարդու իրավունքները մեր երկրում տրորվում են շատ հետևողականորեն: Վստահ եմ՝ դուք դա տեսնում եք:

20.20.2020 թվականին, ես ՝ ՀՀ քաղաքացիս, հրավիրվել եմ ոստիկանության Շիրակի մարզի «Կումայրի» բաժին: Ինձ տեղեկացրել են, որ Հայաստանում հայտարարված ռազմական դրության պայմաններում, ֆեյսբուքում արված իմ գրառումների պատճառով, պետք է տուգանվեմ 300.000 դրամով: Ընդ որում, նախորդ օրն մեր տուն եկած ոստիկանների ներկայությամբ, ջնջել էի այդ երկու՝ իշխանությունների ստախոսության վերաբերյալ, իմ կարծիքն արտահայտող գրառումները: Արձանագրությունը կից ուղարկում եմ: Սակայն այդ ամենը բավարար չէր Նիկոլ Փաշինյանի գրպանային ոստիկանների համար:

2021 թվականի նոյեմբերի 11-ին՝ այդ տուգանքի կտրոնը ինձ ուղարկելուց մեկ տարի անց, ստացել եմ ՀՀ հարկադիր կատարում ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնի որոշումը՝ ինձանից բռնագանձելու 300.000+5% դրամ որոշումը: Բողոքարկել եմ, սակայն՝ անօգուտ:

Դեմոկրատիայի հովանոցի տակ իշխանության եկած, ֆյուրերական որակներ ունեցող Փաշինյանի ղեկավարած երկրում խոսքի ազատությունը, կարծիք հայտնելը քրեորեն պատժելի է դարձել:

2020 թվականի դեկտեմբերից մինչև 2022 թվականի փետրվար ամիսը, դիմումներ եմ հղել ՀՀ ոստիկանությանը՝ պահանջելով իմ «պատժելի» գրառումները: Չէին տրամադրում: Միայն այն բանից հետո, երբ իմ դիմումում հիշատակեցի ՀՀ-ում ԱՄՆ և ՀՀ-ում Եվրամիության դեսպանների անունները, որոնց պատրաստվում էի դիմել նաև այդ հարցով, 04.03.2022 թվականին՝ էլեկտրոնային տարբերակով, ստացա այդ գրառումները:

Ահա, այսպիսին է ժողովրդավարությունը մեր երկրում: Փաստորեն, միայն այդ դեսպանների անունները տալուց հետո, ոստիկանությունն որոշեց օրենքի պահանջը կատարել:

Հարգելի դեսպաններ

Ուզում եմ տեղեկացնել, որ ինձ ապօրինաբար տուգանել են իմ երկու գրառման համար, որոնք, ինչպես նշեցի, հեռացրել էի: Սակայն Նիկոլ Փաշինյանի ծառա ոստիկանները, որոնց համար մարդու վրա գործ սարքելը , թերևս, հիմնական առաքելությունն է, որոշել են իմ՝ ևս երկու գրառում համարել հակաիշխանական: Նախ, ասեմ, որ ես իմ գրառումներից չեմ հրաժարվում: Դրանք իմ կարծիքներն են մեր երկրում՝ պատերազմական օրերին տիրող ստի, կեղծիքի, ազգին խաբելու և մոլորեցնելու վերաբերյալ:

Երկրորդ.

այս դիմումին կից ձեզ ներկայացվող այդ գրառումները որևէ հանցավոր միտք, կարծիք, կոնտենտ չեն բովանդակել: Դրանք ընդամենը բացահայտել են Նիկոլ Փաշինյանի ստի ֆաբրիկայի «արտադրանքը»: Ավելին, իմ գրառումները բովանդակել են նաև առաջարկներ՝ հստակ և կոնկրետ: Թե ինչի՞ համար է ՀՀ վարչապետի աթոռում հայտված անձը, որոշել վենդետա իրականացնել ազատ քաղաքացուս ազատ կարծիքի նկատմամբ, պարզ չէ:

Ինձ տուգանելը և բազմաթիվ այլ անձանց նկատմամբ տեղի ունեցող աղաղակող ռեպրեսիաները,մարդու իրավունքների խախտումները Հայաստանում անցել են կրիտիկական շեմը: Տուգանել, բանտ ուղարկել,սպառնալ, հայհոյել, ճնշել՝ սա է Հայաստանի այսօրվա իշխանության վարքագիծը:

Հարգարաժան դեսպաններ

Դիմելով Ձեզ՝ հարց եմ ուղղում. մարդու, խոսքի ազատության վրա հարձակումները ձեզ համար անընդունելի են միայն մե՞կ երկրում:

Երկրորդ.

Ինչո՞ւ դուք որևէ կերպ չեք դատապարտում, վերաբերմունք չեք արտահայտում Նիկոլ Փաշինյանի ստեղծած իրավական վակխանալիայի, մարդու իրավուքնների,
խոսքի, կարծիքի, այլ միտք ունեցող անձանց դեմ սանձազերված հարձակումների վերաբերյալ:

Ինչո՞ւ եք դուք տեսնում միայն այն, ինչը ձեր ատելության թիրախում է:

Ի՞նչ է, Նիկոլ Փաշինյանի բռնապետական արշավը մարդու իրավունքների, խոսքի ազատության դեմ նենգ հալածանքները, հետապնդումները նրան գովելու առի՞թ են: Ընդ որում, Նիկոլ Փաշինյանի ռեպրեսիվ, բերան փակելու փայտիկը իջնում է ոչ միայն լրագրողական կազմակերպությունների, այլև շարքային քաղաքացիների գլխին:

Հայաստանում տիրում է իրավական սադիզմի մթնոլորտ, իսկ դուք սեկելտիվ վերաբերմունք եք դրսևորում այն ղեկավարների և երկրների նկատմամբ, որոնց ուզում եք պատժել: Դա ժողովրդավարության՝ բամբակով փաթեթավորված դաշույ՞ն է:

Հարգելի տիկնայք

Քանի որ ձեր կողմից բարձր գնահատականի է արժանանում Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարությունը և, հաշվի առնելով այն իրողությունը, որ ես հենց նրա իշխանության օրոք եմ տուգանվել իմ կարծիքը՝ ռազմական դրության պայմաններում, արտահայտնելու համար,ապա խնդրում եմ ձեզ՝ վճարել Նիկոլ Փաշինյանի կողմից ինձ վրա դրված տուգանքը՝ 300.000 դրամը: Ես գործազուրկ, բայց անկախ կարծիք արտահայտող ՀՀ քաղաքացի եմ:

Այս դիմումին կից ուղարկում եմ իմ ֆեյսբուքյան գրառումները, որոնցից ազդվել է Նիկոլ Փաշինյանի ոստիկանությունը, ինչպես նաև իմ հրապարակումներից մեկը»։