Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է սպառնալ Արևմուտքին միջուկային զենքով. Bloomberg
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է սպառնալ Արևմուտքին միջուկային զենքով, եթե շարունակվի Ուկրաինայի դիմադրությունը ռուսական ներխուժմանը: Այս մասին ասվում է ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական գործակալության զեկույցում, հայտնում է Bloomberg-ը։
«Ուկրաինայի տարածքի մի մասի երկարատև օկուպացիան սպառնում է սպառել ռուսական զորքերը և կրճատել նրանց արդիականացված սպառազինության զինանոցը, մինչդեռ տնտեսական պատժամիջոցները, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանին կտանեն երկարատև տնտեսական դեպրեսիայի և դիվանագիտական մեկուսացման»,- ասել է Պաշտպանական հետախուզության գրասենյակի տնօրեն, գեներալ-լեյտենանտ Սքոթը: