300 մլն եվրո փոխանցում Ուկրաինա․ պատմության մեջ առաջին անգամ ԵՄ-ն վճարել է հակամարտության գոտի զենք մատակարարելու համար
Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսն իր Twitter-ում գրել է, որ Եվրամիությունը 300 միլիոն եվրո արտոնյալ վարկ է փոխանցել Կիևին՝ որպես մակրոֆինանսական օգնության երկրորդ տրանշ։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։
Գործակալության տվյալներով՝ Եվրահանձնաժողովը 2022 թվականին Ուկրաինային մակրոֆինանսական օգնություն է նախատեսել 1,2 միլիարդ եվրոյի չափով՝ բաղկացած արտոնյալ վարկերից։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ երկիրը դարձել է «էներգետիկ Եվրամիության» անդամ։
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել էր, որ երկիրն աշխատում է Ուկրաինային ռուսական կամ խորհրդային արտադրության ՀՕՊ համակարգեր տրամադրելու ուղղությամբ։