Կուլեբան խոսել է պատերազմի ավարտի երկու տարբերակների մասին
«Պետք չէ դրամա նկարահանել, բայց բոլորս պետք է հիշենք, որ ցանկացած պատերազմ ունի երկու ավարտ. առաջինը կողմերից մեկի անվերապահ տոտալ պարտությունն է։ Սա հենց սկզբից ուզում էին մեզ պարտադրել ռուսները՝ նման փաստաթուղթ առաջ քաշելով։ Երկրորդ ավարտը գործարք է: Համաձայնագիրը փոխընդունելի լուծումների որոնում և ամրագրում է»։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան՝ խոսելով պատերազմի ավարտի տարբերակների մասին, փոխանցում է РБК-Украина-ն։
Կուլեբան նշել է, որ խաղաղության պայմանագիրը պետք է ձեռնտու լինի Ուկրաինային։