Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Հնարավոր է՝ հավի միսն ու հավկիթն ավելի թանկանան. «Թռչնաբույծների ֆեդերացիայի» նախագահ (տեսանյութ)

Վիճակն իսկապես անորոշ է թռչնաբուծության ոլորտում, բայց հաշվի առնենք, որ հունվարին մենք ձվի գերարտադրություն ունեցանք և, եթե հիշում եք, ինքնարժեքից ցածր գին ուներ։ Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, ԱԺ հանձնաժողովների փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Թռչնաբույծների ֆեդերացիայի» նախագահ Սերգեյ Ստեփանյանը:

Նա նկատեց, որ հիմա ձգտում են կայունացնել գները։ Թե ձուն ինչ գին կունենա Զատիկին՝ նա դժվարանում է ասել, բայց նշում է, որ ամեն ինչ անում են, որ թե՛ սպառողը, թե՛ արտադրողը չտուժեն։

«Բնականաբար, բոլորս էլ սպառող ենք, ձգտում ենք, որ օպտիմալ գնի վրա շուկա մտնենք, իրացում կազմակերպենք, որ մեր սպառողներին շատ չանհանգստացնենք, դժգոհություն չառաջացնենք»,- ասաց նա:

Ըստ Ստեփանյանի՝ վերջին շաբաթում ամբողջ արտադրությունը կախված է ներկրումից։ Նա ասաց, որ տարեկան օգտագործում են140-150 հազար տոննա համակցված կեր, ամսվա կտրվածքով՝ 350-400 տոննա, դրա մոտ 80 տոկոսը հատիկավոր ֆուրաժ է, որն ամբողջությամբ ներկրվում է ՌԴ-ից ու Ուկրաինայից:

Բայց արդեն 14 օր է՝ Լարսում մոտ 30 մեքենա կեր չի կարողանում հասնել Հայաստան: Սերգեյ Ստեփանյանը նկատում է, որ 2 օր առաջ էլ նույնիսկ հետ են տվել մեքենաները, գնացել, դատարկել են՝ արգելքի պատճառով:

«Այսինքն՝ այնտեղ էլ է անորոշություն: Հստակ չեն տիրապետում, թե սահմանափակումներն ինչին են վերաբերում: Մենք ստիպված պատրաստի համակցված կեր գնեցինք, ինչը մեր ծախսերը 30-35 տոկոսով ավելացնում է: Սա նշանակում է, որ մենք չենք կարողանում նույնիսկ ընթացիկ ինքնարժեք ունենալ կամ ծրագրավորել», - ասաց Սերգեյ Ստեփանյանը:

Նա նաև նշեց, որ այսօր արտադրողներն ունեն մեկ շաբաթվա պահուստային կեր, խոշոր կեր արտադրողների պաշարները կազմում են 1-1,5 ամիս:

«Այստեղ ամենից շատ կտուժեն նրանք, ովքեր պաշարներ չունեն, իսկ պաշարներ չունեն փոքր ու միջին ընկերությունները»,- ասաց նա:

Հարցին՝ այդ ընկերությունները փակվելո՞ւ են, Ստեփանյանն արձագանքեց. «Ես չէի ուզում այդ խոսքն ասել: Մենք այդ փորձն ունենք»:

Հարցին, թե քանի՞սն են փակվելու վտանգի առջև, նա պատասխանեց. «Դժվար հարց եք տալիս: Ես չեմ ուզում հուսախաբ անել այն ֆերմերներին, որոնք հույս ունեն, որ չեն փակվի և կշարունակեն գործել: Մոտավորապես 56 ոչ մասնագիտացված ֆերմերային տնտեսություններ ունենք: Ընդհանուր առմամբ, ունենք մասնագիտացված ձու արտադրող 10-11 ընկերություն և միս արտադրող 8 խոշոր ընկերություններ: Հիմնական կերը նրանք են օգտագործում: Նրանց կարիքները գնում են զրոյական վիճակի: Օրերի հարց է, մենք սպասում ենք, որ գոնե երկուշաբթի պետք է կարգավորվի հարց: Այսինքն՝ մեր և Ռուսաստանի պատվիրակությունները պետք է հանդիպեն, մերոնք փաթեթ են ներկայացրել, և հուսադրող բան կա, որ ՌԴ-ն մեր պահանջարկը կբավարարի: Բայց չի բավարարի դրանից ավելի պահանջարկ՝ մտավախություն ունենալով, որ ռեէքսպորտ կարող է կազմակերպվել: Կառավարությունից ասել են, որ դրական ազդակներ կան։ Հույսներս չենք կորցնում: Վատթարագույնն այն է, որ ստիպված պարտադիր մորթ կազմակերպենք»,- ասաց «Թռչնաբույծների ֆեդերացիայի» նախագահը։