Եվրախորհրդարանն արգելել է ռուս և բելառուս դիվանագետների մուտքն իր շենքեր
Ռուս և բելառուս դիվանագետներին և պետական ծառայողներին արգելվել է այցելել Եվրախորհրդարանի շենքեր: Ինչպես նշում է РИА Новости գործակալությունը՝ այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան։
«Այսօրվանից Ռուսաստանի և Բելառուսի դիվանագետներն ու պետական ծառայողները չեն կարող այցելել Եվրախորհրդարանի շենքեր: Ժողովրդավարության տանը տեղ չկա նրանց համար, ովքեր ձգտում են քանդել ժողովրդավարական կարգերը»,- գրել է Մեցոլան Twitter-ում:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայի ապառազմականացման համար։ Ռուսներին ուղղված հեռուստաուղերձում նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնություն են խնդրել»։