Լեհաստանը կառաջարկի խաղաղապահ առաքելություն ուղարկել Ուկրաինա
Լեհաստանի կառավարությունը պատրաստվում է ներկայացնել Ուկրաինայում խաղաղապահ առաքելության գաղափարը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում և Եվրոպական խորհրդի նիստում, ասել է Լեհաստանի կառավարության խոսնակ Պյոտր Մյուլերը, հաղորդում է PAP լրատվական գործակալությունը»,- Մյուլլերին մեջբերում է European Pravda-ն։
Նա նշել է, որ խոսքն այն առաքելության մասին չէ, որը պետք է ուղիղ հակամարտության մեջ մտնի Ռուսաստանի հետ. «այն պետք է տեղակայվի այն վայրերում, որոնք ներկայումս օկուպացված չեն Ռուսաստանի կողմից, որպեսզի հստակ ազդանշան ուղարկվի, որ մենք համաձայն չենք ռազմական հանցագործությունների հետ»։
Մյուլլերը հայտարարել է, որ նման առաջարկը կներկայացվի հաջորդ շաբաթ ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթնաժողովին և Եվրոպական խորհրդի նիստին։