ՌԴ ՊՆ. ՌԴ զինված ուժերը Լվովի ավիաշինական գործարանում մարտական ինքնաթիռներով կայանատեղի են ոչնչացրել
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ հատուկ գործողության սկզբից ի վեր ոչնչացվել է 184 անօդաչու թռչող սարք, 1412 տանկ ու զրահամեքենա։
ՌԴ զինված ուժերը ճշգրիտ զենքերով ոչնչացրել են Լվովի ավիագործարանի ռազմական ինքնաթիռների կայանատեղի և զինամթերքի պահեստներ Նիկոլաևի և Վոզնեսենսկի արվարձաններում։ Այդ մասին այսօր լրագողներին հայտնել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։