Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Պրոադրբեջանական օրակարգ են ձևավորում. հասարակության մեջ կեղծ ընկալում են ստեղծելու». փորձագետ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի հետ զրուցել ենք Արցախում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի հրապարակած 5 սկզբունքների, ինչպես նաև ՀՀ իշխանությունների արձագանքների մասին՝ նաև ի դեմս նաև ՀՀ ԱԳՆ-ի, որը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ կազմակերպելու խնդրանքով։

Գառնիկ Դավթյանի խոսքով, Ադրբեջանը, ընդհանուր առմամբ, երկու սկզբունքի ուղղությամբ է աշխատում: «Առաջինն Արցախը հայաթափելու սկզբունքն է: Նրանք, հումանիտար, անվտանգային, հոգեբանական ճնշումներ իրականացնելով, նպատակ ունեն արցախահայերին ստիպել, որ գոնե սկզբնական փուլում լքեն միջդիրքային հատվածներում գտնվող գյուղերը: Եվ, ըստ թշնամու սխեմայի, եթե գյուղերում բնակիչ չկա, այդ գյուղերը «կհանձնվեն» իրենց: Դեռևս պատերազմի ավարտից հետո են նշվածին պատրաստվել ու հոգեբանական գրոհն աստիճանաբար ավելի են ուժեղացրել: Սկզբում օդ էին կրակում, հետո դա վերածվեց կրակոցների՝ միջդիրքային հատվածներում, հետո սկսեցին կրակել գյուղերի վրա, այնուհետ կիրառել ականանետներ: Երկրորդ ուղղության հիմքում խաղաղապահների որակազրկման ադրբեջանական սկզբունքն է: Նպատակ ունեն արցախահայերի մոտ անվտանգային, հումանիտար խնդիրներ ստեղծել ու այսպիսով նրանց ընկալման մեջ որակազրկել խաղաղապահների առաքելությունը: Սա արվում է, որպեսզի, ըստ թշնամու, արցախցիները հասկանան, որ այլ տարբերակ չկա, քան Ադրբեջանին «հանձնվելը»: Ուզում են, որ արցախցիները չցանկանան այնտեղ ռուս խաղաղապահ լինի, փոխարենը լինեն միջազգային տարատեսակ պետություններից դիտորդներ կամ խաղաղապահներ»,-«Փաստի» հետ զրույցում նշեց Գ. Դավթյանը:

Այս առումով նա մատնանշեց մեկ այլ սկզբունքի մասին. «ՀՀ իշխանության՝ ադրբեջանական շահը սպասարկելու սկզբունքի մասին է խոսքը: Վերոնշյալ սկզբունքները հաշվի առնելով՝ իրենք Հայաստանի ներքաղաքական նոր՝ պրոադրբեջանական օրակարգ են ձևավորում: Ըստ այդ օրակարգի, հասարակության մեջ ստեղծելու են կեղծ ընկալում առ այն, թե «այլ տարբերակ չկա, քան Արցախն ադրբեջանցիներին հանձնելն է»: Բնականաբար, դրա տակ որպես սպառնալիք ներկայացնելու են «սպասվող հնարավոր պատերազմը», ասելու են՝ «քանի որ բանակը չենք հասցրել բարեփոխել, տարբերակ չունենք, Արցախը պետք է տանք»: Նաև ասելու են՝ «խաղաղության ենք ձգտում, ինչը մեր հիմնական օրակարգն է»:

Իրականում հասարակությունում պատերազմից հետո դեռ էմոցիոնալ ֆոնով են առաջնորդվում և չեն գիտակցում, որ եթե Արցախը տան, հաջորդը Սյունիքի ու Հայաստանի այլ մարզերի հերթն է գալու: 44-օրյա պատերազմից հետո ևս ոչ ոք չէր հավատում, երբ ասում էինք՝ Արցախից հետո Սյունիքի անվտանգության խնդիր է լինելու, բայց եղավ այն, ինչ կանխատեսվում էր»:

Նշված համատեքստում փորձագետը շեշտեց, որ այս ամենը տեղավորվում է ՀՀ իշխանությունների՝ միտումնավոր հասարակությանը մանիպուլացնելու մարտավարության մեջ: Անդրադառնալով Ադրբեջանի ներկայացրած պայմաններին՝ փորձագետը նշեց, որ դրանք, մեծ հաշվով, նորություն չէին. «Ավելի քան մեկ տարի է՝ Ադրբեջանը դրանց մասին շեշտել է, իհարկե, բացի տարածքային ամբողջականության խնդրից: Բայց համոզված եմ՝ 5 կետերը բազային փաստաթուղթ են ենթադրում, ինչը դեռ մշակվելու է: Այն նոր ենթակետեր կունենա, առաջիկայում նոր առաջարկներ ևս կլինեն: Հինգ կետերը վերջնական չեն, Ադրբեջանը դրանք կզարգացնի՝ ի վնաս Հայաստանի: Ադրբեջանական կողմը, մեծ հաշվով, նպատակ ունի վերջնականապես կործանել Հայաստանի պետականությունը: Ես ավելի քան վստահ եմ, որ առանց Արցախ՝ Հայաստան գոյություն չունի, ու Արցախի գոյությունը ՀՀ-ի գոյության երաշխավորն է: Հետևաբար, հատկապես կապիտուլ յանտ իշխանության կողմից վերջին շրջանում տարվող բոլոր գործողությունները փաստում են այն մասին, որ իրենք պատրաստվում են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Եվ ցավալին այն է, որ թուրքական ու ադրբեջանական արտաքին քաղաքականությունը շահարկելով ու սպասարկելով՝ Հայաստանի իշխանությունները հատկապես վերջին ավելի քան մեկ տարվա ընթացքում տարատեսակ ապատեղեկատվությամբ ու մանիպուլ յացիաներով փորձել են մոլորության մեջ գցել մեր հասարակությանը: Բանակցային գործընթացի մասին տարատեսակ կեղծ ու ադրբեջանական քարոզչությանը համապատասխանող ինֆորմացիա են տարածել: Օրինակ՝ «Շուշին հայկական չի եղել», «բանակցություններում Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Բազմիցս է նշվել, որ այս իշխանությունը թրքահաճո է ու, բնականաբար, հայկականության ոչ մի օրակարգ չի ներկայացնելու: Նման օրակարգ առաջիկայում ևս չի սպասարկելու, ինչը փաստում է նաև Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու հնարավոր գործընթացի մասին հայտարարությունը»:

Գ. Դավթյանը շեշտեց, որ այս առումով երկու մանիպուլ յացիա է տեսնում. «Նախ՝ Փաշինյանի կառավարությունը սպասարկում է ադրբեջանական թեզը՝ նշելով, որ պետք է ճանաչեն տարածքային ամբողջականությունը: Ասում են նաև, որ տարածքային ոչ մի պահանջ չունենք Ադրբեջանի նկատմամբ, հետևաբար, դիտարկում են Արցախի՝ որպես Ադրբեջանի մաս լինելու հանգամանքը: Մինչդեռ պետք է նշեմ, որ 30 տարվա ընթացքում Արցախի հարցը դիտարկվել է բացառապես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիմքով, և, ըստ էության, Արցախը երբեք էլ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս չի կազմել, եղել է ինքնավար մարզի կարգավիճակով: Իսկ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, ի համեմատ տարածքային ամբողջականության, գերակա է դիտարկվում միջազգային հարաբերություններում: Մեծ հաշվով, հիմա տեսնում ենք իրավիճակ, երբ այս իշխանությունն առաջ է տանում ադրբեջանական այն թեզը, որին անցած 30 տարիներին ՀՀ նախկին իշխանությունները փաստագրված և հիմնովին մշտապես հակազդել են: Այս իշխանությունն առաջնորդվում է մտածված տգիտությամբ, հասկանում է, որ նման մանիպուլ յացիաներով հեշտ է հասարակությանը համոզել: Ուստի, վերջին հայտարարությունը ևս այդ տրամաբանությամբ է: Ցանկանում են ապատեղեկատվությամբ ու մանիպուլ յացիայով հասարակության մեջ ընկալում ստեղծել, որ, ինչպես իրենք են նշում, հայկական կողմը դեռ 90-ականներին է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ անդամակցելով ԱՊՀ-ին»,ընդգծեց փորձագետը՝ շեշտելով, որ այս առումով հիմա ևս ներկայացվել են հստակ ու փաստագրված թեզեր առ այն, որ նշվածը բացարձակ սուտ է:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ կազմակերպելու խնդրանքով դիմելուն, նա մի քանի փաստ մատնանշեց. «Երկու հիմնական նպատակ ունի Թուրքիայի արտաքին քաղաքականությունը սպասարկող քպական կառավարությունը: Իրենց հիմնական թիրախը ԵԱՀԿ Մինսկի խմբում ռուսական մեծ ազդեցությունը թուրքականով փոխարինելն է: Դեռևս 1995-ի մարտին ձևավորված ԵԱՀԿ ՄԽ-ի բոլոր 15 կետերը երբևէ չեն եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի ձևավորման համար: Դրանք ստեղծվել են կարգավորելու բացառապես Ղարաբաղյան հակամարտությունը: Հետևաբար, ԵԱՀԿ ՄԽ-ն ընդհանրապես այս մասով մանդատ չունի: Եվ, իհարկե, այս նոր թեզի առաջ բերումով ՀՀ իշխանությունները ԵԱՀԿ ՄԽ նոր խումբ ձևավորելու նպատակ ունեն, որի մեջ մաս կկազմի Թուրքիան: Եվ գաղտնիք չէ, որ նման ֆորմատներում Թուրքիան երբևէ հայկական դիրքորոշում չի որդեգրի: Պարզ է, որ միանշանակ առաջ է տանելու ադրբեջանական պետական շահը: Այսպիսով, հիմնական թիրախն Արցախին հարվածելն է, ստեղծել միջազգային նոր իրավիճակ, որ, ըստ դրա, Արցախի հարցը մի կողմ դրվի, մոռացվի ու առաջ տարվի Հայաստան-Ադրբեջան օրակարգը: Երկրորդ նպատակը Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասի քաղաքականության մասով եթե ոչ ամբողջապես, ապա էապես վերացնելն է»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: